Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանը և Կիպրոսն ակտիվացնում են համագործակցությունը պաշտպանական ոլորտում

Հայաստանը և Կիպրոսն ակտիվացնում են համագործակցությունը պաշտպանական ոլորտում
30.05.2017 | 21:33

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Կիպրոս պաշտոնական այցի շրջանակում երեկ հանդիպել է կիպրոսցի պաշտոնակցի՝ Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ։
Նախարարները քննարկել են պաշտպանական ոլորտում երկու բարեկամ երկրների համագործակցությունն ակտիվացնելու խնդիրների լայն շրջանակ։ Ֆոկաիդեսը նշել է, որ 2002-ից սա ՀՀ պաշտպանության նախարարի առաջին պաշտոնական այցն է Կիպրոս և կարևոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։ Կիպրոսի պաշտպանության նախարարն առանձնահատուկ ընդգծել է հայ համայնքի գործոնը, որը Կիպրոսում հաստատվել է դեռևս 5-րդ դարից և կամրջող դեր ունի Հայաստանի և Կիպրոսի միջև։ Վիգեն Սարգսյանը երախտագիտությամբ է խոսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Կիպրոսի բարձրագույն իշխանության, նախագահի և խորհրդարանի խոսնակի մասնակցության մասին։

ՀՀ Պնախարարը նշել է, որ պաշտպանական ոլորտում հայ-կիպրական հարաբերությունների խորացման առումով կա երկու ծրագիր. նվազագույն, որը քայլերն են, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել արդեն առաջիկա ամիսներին, և առավելագույն, որը հաշվարկված կլինի փոխգործակցության առավել երկար ժամկետի համար։ Կողմերը համոզված են, որ կա համագործակցության մեծ ներուժ՝ ռազմակրթական, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել փոխադարձ շփումները։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Կիպրոսի պաշտպանության նախարարը ողջունել է խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը՝ չնայած ադրբեջանական կողմի պարբերական սադրանքներին։ Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները հանդես են եկել համատեղ ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են բանակցությունների արդյունքները։ Կիպրոսի պաշտպանության նախարարությունում կայացել է նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև պաշտպանական ոլորտում 2017 թվականի գործողությունների ծրագիրը», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագիրը։


Կիպրոսի Հայոց առաջնորդարանում կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճեանը համայնքի աջակցությունն է հայտնել նախարարին՝ «Ազգ-բանակ» գաղափարի կյանքի կոչման գործում։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, բանակում սկիզբ առած բարեփոխումների ընթացքը և պատասխանել ներկաների հարցերին։ Վիգեն Սարգսյանը նաև ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հուշարձանին։

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ