Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այլասերվածության քարոզչության իրավունք տվող ու նման պիղծ մյուս օրենքների հետևում կանգնած է Սատանան

Այլասերվածության քարոզչության իրավունք տվող ու նման պիղծ մյուս օրենքների հետևում կանգնած է Սատանան
04.07.2017 | 09:14

Անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչության օրենսդրական արգելքն օրախնդիր անհրաժեշտություն է դարձել նաև Հայաստանում: Հիշենք, որ Ռուսաստանն ավելի վաղ արդեն ընդունել է անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունն արգելող օրենք, իսկ ԱՄՆ-ի նահանգներից ութում միասեռականության քարոզչությունն արգելված է ընդհանրապես:


Հայաստանում գնալով տարածվում է ոչ այնքան այլասերվածությունը (ի պատիվ մեր ժողովրդի, հայերիս մեծամասնությունը, չնչին բացառությամբ, դեռ մերժում ու դատապարտում է միասեռականությունը և այլասերվածության մյուս դրսևորումները), որքան Արևմուտքից ֆինանսավորվող հայաստանյան որոշ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հենց ուղղակիորեն արևմտյան որոշ կառույցների ջանքերով իրականացվող այլասերվածության քարոզչությունը: Այս կապակցությամբ ի՞նչ կարծիքի է Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ տեր ԿՅՈՒՐԵՂ քահանա ՏԱԼՅԱՆԸ:


«Ես Հայ առաքելական Սուրբ եկեղեցու սպասավոր եմ և եկեղեցու վարդապետության ու ժողովրդի բարոյահոգեբանական նկարագրի պատասխանատուն,- ասաց տեր Կյուրեղը:- Բազմիցս հայտարարել եմ ասուլիսներին, որ սա պատերազմ է մարդ արարածի դեմ և, առանց որևէ վախի, հայտարարում եմ` հատկապես հայ մարդու դեմ, որովհետև մեր ժողովրդի գոյությունը մեծապես պայմանավորված է ընտանիքի ինստիտուտի ամուր լինելով: Մենք, նախ, պետք է ինքներս մեզ հարց տանք` ո՞վ ենք մենք` հեթանո՞ս ենք (հեթանոսության մեջ անգամ այս աստիճանի պղծություններ չեն եղել), քրիստոնյա՞ ենք… Եթե քրիստոնյա ենք, ուրեմն պետք է առաջնորդվենք Սուրբ գրքով և Հայ առաքելական Սուրբ եկեղեցու վարդապետությամբ, մեր մեծերով, որոնք մեզ սովորեցնում են Սուրբ գիրքը մեկնել, հասկանալ և այլն: Թույլ տվեք երկու հատված կարդամ, սրանից լավ դասագիրք չեմ կարող պատկերացնել.


«Աստված թույլ տվեց, որ իրենց սրտի ցանկություններով հանձնվեն պղծության…»: Ո՞Ւմ թույլ տվեց, նրա՛նց, ովքեր Աստծուն մերժեցին, ինչպես ասված է, Արարչին պաշտելու փոխարեն պաշտեցին արարածներին: Սա կրոն է, հասկանո՞ւմ եք` կրոն է, մարդու իրավունքները կրոն են, կրոնական երևույթ է պաշտել մարդուն: Եվ սկսվել է այս ճանապարհը Եդեմի պարտեզից, ինչպես խաբեց Ադամին Սատանան, ասաց` ուտես, Աստծո պես կլինես: Ահա, Աստծո տեղը մարդն է, մարդը խաբվել է կեղծ ազատություններով, այսօր զարգացած կոչվող երկրները մարդուն, մարդկությանը տանում են անդունդ, անխուսափելի անդունդ, եթե չփոխվի ընթացքը:
Շարունակեմ կարդալ` «Աստված թույլ տվեց, որ իրենց սրտի ցանկություններով հանձնվեն պղծության և իրենք իրենց մարմինն անպատվեն, քանի որ ճշմարտությունը փոխանակեցին ստով և արարածներին հարգանք ընծայեցին և նրանց պաշտեցին, փոխանակ պաշտելու Արարչին, որ օրհնյալ է, հավիտյանս ամեն: Ահա թե ինչու Աստված թույլ տվեց, որ նրանք անձնատուր լինեն անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը իրենց բնական հարաբերությունները փոխանակեցին հակաբնական հարաբերություններով: Նույնպես` արուները կանանց հետ բնական հարաբերությունը թողած, հակաբնական ախորժակներով իրար ցանկացան, արուները արուների հետ խայտառակություն էին գործում և իրենց մոլորության արժանի հատուցումը ստանում Աստծուց»:


Մի օրինակ. Սուրբ գիրքն է, Աստծո խոսքն է սա… Մեկ ուրիշ տեղից կարդամ. «Մի՞թե չգիտեք, որ անիրավություններ անողներն Աստծո արքայությունը չեն ժառանգելու»: Հիմա` մենք հավատո՞ւմ ենք երկնքի արքայությանը, քրիստոնյա՞ ենք, թե՞ ոչ… Հարց է: Քրիստոնյան ինչպե՞ս կարող է ասել` ես չեմ հավատում, որ կա հավիտենական կյանք, որ կա Երկնքի Արքայություն, այն Արքայությունը, որտեղ թագավորում է սերը Աստծո հետ միասին: Թե չենք հավատում, ուրեմն քրիստոնյա չենք, եթե քրիստոնյա չենք, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է, ի՞նչ է որ, ի՞նչ կա որ, պղծություն` պղծություն: Վերջացնեմ այս մեջբերումը. «Դուք ձեզ չխաբեք, նրանք, որ պոռնկություն են անում կամ կռապաշտ են, կամ շնացող, իգացող, արվամոլ, գող, ագահ, գինեմոլ, բամբասող կամ հափշտակող, Աստծո արքայությունը չեն մտնելու»: Վերջ, չեն մտնելու: Հիմա ի՞նչ պետք է անենք, մեր անելիքը ո՞րն է: Մեր անելիքը Աստծո խոսքով, հոգևոր, զորավոր խոսքով պաշտպանելն է մեր ժողովրդին այս պղծություններից, պաշտպանելու կործանումից, հեռացնելու, այսինքն` այն, ինչին կոչված են Եկեղեցին իր հոգևորականներով, և նաև` բարեպաշտ, քրիստոնյա, հավատացյալ մարդիկ:
Ես շատ երեխաներ ունեմ Ջրվեժի եկեղեցում, ինձ մոտ երեխաներ շատ են գալիս, ես նայում եմ այդ լուսավոր երեխաներին, այդ լուսատտիկներին, որոնց դեմքերից ժպիտը չի իջնում, բայց քիչ հետո, երբ նրանք հեռանում են, մտածում եմ` ինչ է լինելու սրանց վերջը: Ես իրավունք չունեմ ինքնահոսի թողնելու, լինելու անտարբեր, չունեմ այդ իրավունքը, չունեմ որպես հոգևորական, որպես հայ մարդ, որպես հայր, այդ իրավունքը չունեմ»:
Ինչո՞ւ է հնարավոր դարձել մեր ժողովրդի մեջ ներմուծել նման օրենքներ, նման պիղծ գաղափարներ: Որովհետև, ինչպես հավաստեց Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվը, մեր ժողովուրդն ինչ-ինչ պատճառներով` պատմական և այլն, որոշակիորեն հեռացել է Աստծուց: Քահանան կոչ արեց դիտարկել մեր ժողովրդից, մեր հավատացյալներից շատ շատերին:


«Մկրտված մարդիկ են, Եկեղեցու անդամներ են, բայց մարդու քրիստոնեությունը մոմ վառելուց այն կողմ չի անցնում,- ասաց տեր Կյուրեղը:- Սուրբ գիրք չեն կարդում, մոտավոր բաներ գիտեն… Մոմ վառելը վատ բան չէ, ի սեր Աստծո, շատ լավ բան է, բայց մոմ վառելը քրիստոնյա լինելու համար բավարար չէ:
Մենք որդեգրել ենք սկզբունք` առանց զրույցի մկրտություն կամ պսակ չանել: Այդ զրույցները, անշուշտ, մեծ օգուտ են տալիս, նաև տեսնում ենք, որ մարդիկ հիմնականում անգետ են, չեն կարդում Սուրբ գիրքը, չգիտեն Հավատամքը` Հայ առաքելական եկեղեցու դավանության, վարդապետության հիմքը: Չեն կարդում, և այս առումով մենք` հոգևորականներս, եկեղեցին հսկայական աշխատանք ունենք անելու, և ոչ միայն մենք, այլև դուք, եթե դուք մկրտված մարդ եք և Եկեղեցու անդամ եք, դուք էլ պարտավոր եք ձեր շրջապատում լույս լինել, ինչպես Քրիստոս` մեր տերը, մեզ պատվիրել է` դուք եք աշխարհի լույսը, մեզ չի ասել, չի ասել` հոգևորականներն աշխարհի լույսն են, առաքյալներն աշխարհի լույսն են, մնացածները` ոչ: Ամեն մի քրիստոնյա մարդ պետք է լուսավորի իր շրջապատը, փոքր կամ մեծ` ամեն մեկն իր չափով: Սա է մեր խնդիրը, եթե մարդիկ, ժողովուրդն առողջ մտածելակերպ ունենան և իրապես քրիստոնյա լինեն, ոչ մի նման օրենք չի՛ կարող այստեղ ընդունվել կամ գործել»:


80-ական թվականների վերջին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, ըստ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի, Հայաստանի բնակչությունը, ինչպես նաև քաղաքական գործիչների մի մասը բավարար տեղեկություններ չունեին Եվրոպայի և, ընդհանրապես, Արևմուտքի մասին, նրանց դիտում էին իբրև արդարության գրավական և ընդօրինակելի: Հատկապես դեկտեմբերյան երկրաշարժի առիթով տարբեր երկրներից շատ կազմակերպություններ մուտք գործեցին Հայաստան օգնության համար, բայց այստեղ, օգնությանը զուգահեռ, կազմակերպվեց հսկայական աշխատանք:
Նշենք, որ նաև այդ աշխատանքի արդյունքում, այն ժամանակվա քաղաքական, պետական գործիչների թերևս մեծ մասին հավաքագրելու, նրանց վրա ազդեցության լծակներ ձեռք բերելու միջոցով Արևմուտքը հասավ նրան, որ իրեն անկախ հռչակած նորաստեղծ պետությունն իր իսկ առաջին Սահմանադրության 6-րդ հոդվածով մեր երկրի օրենքները ստորադասեց վավերացված միջազգային պայմանագրերին, գերակա համարեց միջազգային պայմանագրերը:


«Այն ժամանակ ստորագրվեցին մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր, մեր պետությունը ոչ մի կոնվենցիա ստորագրելու ժամանակ չգրեց` ելնելով մեր ազգային մենթալիտետից, բացառությամբ այս կետի, այն կետի, դրեցին ծայրից ծայր ստորագրեցին,- ասաց ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, որն այն տարիներին ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներից էր:- Նրանք սկսեցին արդեն մեզ պարտադրել տարբեր օրենքներ, առաջինն արեցին պատերազմի ժամանակ, երբ որ միջազգային նորմով պարտադրեցին մեզ մոտ հացի և դեղերի գներն ազատականացնել: Այն ժամանակ մենք Եվրամիության հետ փորձեցինք բանակցել, նրանք ասացին` չէ, կանեք, կօգնենք, կֆինանսավորենք, չէ` չէ: Իրենք այդպես կտրուկ դրեցին հարցը: Մեր խոսակցության ժամանակ նրանք, առանց ամաչելու, հայտարարեցին` մենք թույլ չենք տա, որ ձեզ մոտ զարգանա ծանր արդյունաբերությունը, որովհետև դա միանգամից ձեզ դարձյալ կկապի Ռուսաստանի հետ: Մեր տնտեսության քայքայումը կատարվեց մեր ղեկավարների կողմից միջազգային այդ ուժերի ազդեցության տակ, մեր գործարաններն ավերվեցին, սկիզբ դրվեց վայրի կապիտալիզմին, ընթացքում Հայաստան լցվեցին տարբեր տեսակի կազմակերպություններ, որոնք սկսեցին զբաղվել մարդու իրավունքներով, կրոնական ազատություններով և այլն: Նրանք հիմնականում գտնում էին այն ուժերին, որոնք կարող էին փողով գրել իրենց ուզած օրենքներն ու հասնել դրանց ընդունմանը: Այսօր կան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք գրանտներ ստանալով, փորձում են միասեռականություն քարոզել, երեխայի իրավունքներ քարոզել… Փորձում են ընտանիքները քայքայել»:


Ըստ հասարակական գործչի, միայն Գերմանիայում երեխայի իրավունքների պաշտպանության անվան տակ վերջին տարիներին շուրջ 1 միլիոն երեխաների ծնողներից հարկադրաբար վերցրել են, և ծնողները տեղյակ էլ չեն իրենց երեխայի մասին, չգիտեն՝ օտարումից հետո այդ երեխան կա՞, թե՞ չկա: Վերցրել են, որովհետև, ասենք, մայրն արգելել է համակարգչով զբաղվել, խաղատուն գնալ և այլն, և այլն: Խաչիկ Ստամբոլցյանը նշեց նաև, որ այսօր մարդկանց, այդ թվում՝ երեխաների ներքին օրգանների առքուվաճառքն աշխարհի ամենաշահութաբեր բիզնեսներից մեկն է:


Խաչիկ Ստամբոլցյանի հավաստմամբ, այժմ արևմտյան որոշ երկրներում այլասերվածության և այլասերվածության քարոզչության օրինականացումից հետո անցել են հաջորդ քայլին` արյունապղծության (ինցեստի) օրինականացման, որով, օրինակ, մորն ու որդուն, հորն ու աղջկան, տատին ու թոռանը իրավունք է տրվում միմյանց հետ ամուսնանալու: Դանիայում նույնիսկ ստեղծված է մանկապիղծների կուսակցություն, որն իրենց լեզվով ու պաշտոնապես կոչվում է «Մանկասերների կուսակցություն»: Նշված կուսակցության կանոնադրության առաջին կետում գրված է, որ երբ իրենք գան իշխանության, թույլ են տալու նորածնից մինչև զառամյալ տարիքի մարդու հետ սեռական հարաբերությունները: Արևմտյան աշխարհը, փաստորեն, արագորեն գնում է դեպի սոդոմ-գոմոր, այսինքն` դեպի կործանում:
«Օրինակ, Գերմանիայում վերջերս երեխաներից մեկը սեռական դաստիարակության ժամանակ ընկել էր վատ վիճակի մեջ, թողել, հեռացել էր դասից,- ասաց հասարակական գործիչը:- Հայրն արգելել էր այդ դասերին գնալ, հորը դատեցին, 1 ամիս նստեց Գերմանիայի բանտում, դուրս գալիս զգուշացրին, որ եթե հաջորդ անգամ չթողնի իր երեխային գնալ այդ դասերին, 6 ամսով կբանտարկեն, 1 տարով կբանտարկեն: Այսինքն` այդ պարտադրանքներն այնտեղ օրենքով արդեն դրված են»:


Հիմա նույնն աստիճանաբար սպասվում է մեզ, նույն դևն արդեն եկել, չոքել է մեր դռանը… Եթե հասարակությունն առաջիկայում ոտքի չկանգնի, իր հուժկու ու պարտադրող ձայնը չասի, ապա առաջիկայում Ազգային ժողովի ընդունմանն են ներկայացվելու և, հնարավոր է՝ ընդունվեն խտրականության դեմ պայքարի մասին և ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենքների նախագծերը, որոնցով Հայաստանում այլասերվածության քարոզչությունն օրինականացվելու է, շատ հնարավոր է, որ դարձյալ փորձ արվի օրինականացնելու, այսպես կոչված, հոգեբանական, տնտեսական բռնությունների դեպքում ընտանիքներից երեխաների հարկադիր օտարումը, խլումը և հատուկ այդ նպատակով ստեղծվելիք ապաստարաններին կամ այլոց (բացառված չէ միասեռականների) խնամատարությանը հանձնելը:
«Այսօր բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կան, որոնք դրսից գրանտներ ստանալով, գրականություն են տարածում մարդկանց մեջ այլասերվածության թեմաներով: Այսօր Հայաստանում եվրոպական շատ երկրների դեսպանատների աշխատողներ մտել են այդ կազմակերպություններին ֆինանսավորող ու գրգռող կառույցների մեջ: Իրավիճակը շատ վտանգավոր է, հասարակությունը պետք է ոտքի կանգնի,- ասաց Խաչիկ Ստամբոլցյանը:- Օրինակ, մոտ 1 ամիս առաջ միասեռականները Կարապի լճի մոտ և կոնսերվատորիայի դիմաց գովազդային վահանակներում, իբրև սոցիալական գովազդ, տղամարդու հետ փաթաթված տղամարդու պատկերներ էին տեղադրել, վրան գրել` երջանկություն մաղթենք… «Փինկ Արմենիա» կազմակերպությունը դրսի փողերով մի կազմակերպություն է, որը հիմա, փաստորեն, արդեն անցել է միասեռականներին գովազդելուն: Եվ մենք դա արգելելու օրենք չունենք: Այսօր ամբողջ խնդիրն այն է, որ մենք կարողանանք մեր Ազգային ժողովի միջոցով, համապատասխան կառույցների միջոցով, կուսակցությունների միջոցով ստեղծել, ընդունել օրենք, որով թույլ չի տրվի միասեռականության, այլասերվածության քարոզչություն գոնե անչափահասների շրջանում: Եվրոպական որոշ երկրներ արդեն այն վիճակին են հասել, որ երբ ծնողն իր տղային ասում է` դու տղա ես, կամ աղջկան ասում է` դու աղջիկ ես, դա համարվում է բռնություն, մարդու, երեխայի իրավունքների խախտում, պետք է թույլ տալ, որ երեխան մեծանա, ինքը որոշի իր սոցիալական սեռը (գենդերը)` ինքն արակա՞ն սեռի է, թե՞ իգական»:


Ավելին. 2016 թ. մայիսի 19-ին Երևանի Հյուսիսային պողոտայում լեսբիական քարոզի ներկայացում է կազմակերպվել, միասեռականներն այս տարի արդեն կարողացել են իրենց, թեև ոչ մեծ, շքերթն անել Երևանում: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն այս տարի իր պետական դրոշն իջեցրել և 2 օր բարձրացրել է ԼԳԲՏ (լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվիստիտների) դրոշը: Հայաստանում այս ամենով շահագրգիռ որոշ հասարակական կազմակերպություններ մշակում են երեխաների սեռական դաստիարակության ծրագիր (դրանում նույնպես միասեռականության քարոզ է արվում), որպեսզի այն դպրոցներում ներդրվի: Ահա թե արդեն իսկ առկա և միանգամայն սպասելի մարտահրավերներին դիմակայելու առումով այսօր ինչու է օրախնդիր անհրաժեշտություն դարձել Հայաստանում գոնե անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունն արգելող օրենքի ընդունումը:


Ըստ հասարակական գործչի, Արևմուտքի որոշակի ուժեր, նրանց թվում՝ եվրոպական հայտնի կառույցները Հայաստանին և տնտեսապես թույլ այլ երկրների ասում են` այս օրենքը կընդունեք, ձեզ վարկ կտանք…
«Բերեմ օրինակ,- շարունակեց Խաչիկ Ստամբոլցյանը:- Հունաստանն ուղղափառ եկեղեցու միջնաբերդն էր, նրան տնտեսապես քայքայեցին, հասցրին աղքատության եզրին, երբ փորձեց վարկ ուզել, ասացին` միասեռականների ամուսնությունն ընդունեք, օրինականացրեք, վարկ տանք: Այնքան աղքատ վիճակի մեջ էին դրել, տնտեսությունն այնպես էին քայքայել, որ ստիպված համաձայնեցին: Ընդունեցին՝ վարկը տվեցին: Ավելին ասեմ` անցյալ տարվա սեպտեմբերից Հունաստանի բոլոր դպրոցներում արգելվեց աղոթքը: Նրանք այդ նույն կերպ Իտալիան քայքայեցին, որը կաթոլիկ աշխարհի խոշորագույն կենտրոնն էր, ինչպես նաև Իսպանիան, որը կաթոլիցիզմի միջնաբերդն էր: Երկուսին էլ ծայրահեղ աղքատացրին և պարտադրեցին… Ե՛վ Իտալիան ընդունեց միասեռականության օրենքը, և՛ Իսպանիան: Հիմա գիտեն, որ մենք տնտեսական կարիքի մեջ ենք, այդ նույն ճանապարհով ասում են` այս օրենքը կընդունես, այսքան կտանք… Հիմա փաստորեն նորից խնդիրը դրված է. մինչ այս տարվա նոյեմբեր Հայաստանում պետք է այդ օրենքների որոշակի մասն ընդունեն, կընդունեն` ավելի քան 80 միլիոն եվրոն կմտնի Հայաստան, չէ` չեն տալու… Դնում են այնպիսի վիճակի մեջ, որ ստացվի, թե իրենք մեր օգուտի համար են աշխատում»:


Հասարակական գործիչն անդրադարձավ նաև այն իրողությանը, թե ինչպես են եկեղեցին նպատակային կերպով անջատել, մեկուսացրել պետությունից:
«Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո աթեիզմ տարածվեց, և եկեղեցին պետությունից բաժանեցին,- ասաց նա:- Հեղափոխությունից հետո, Խորհրդային Միության առաջացման ժամանակ մեզ մոտ նույնպես եկեղեցին պետությունից անջատեցին, ասացին` եկեղեցի, դու այլևս իրավունք չունես: Ստացվեց, որ բարոյականության ամենամեծ կառույցին, պատվարին արգելեցին պետականաշինության մեջ աշխատել, այսինքն` դա նման է նրան, որ տունը կառուցես, քարերը շարես առանց ցեմենտի… Եկեղեցին ազգի, պետության գոյության շաղախն է, իրենք սա հատուկ արեցին… Աստիճանաբար թուլացնելով մեր քրիստոնյա լինելը, աստիճանաբար հրաժարվելով քրիստոնեությունից, մենք շատ հեշտությամբ տրվում ենք արտաքին ուժերին ու միանում նրանց կործանարար ճանապարհին»:
Տեղեկացնենք նաև, որ ԱԺ-ում ներկայացված «Ելք» դաշինքում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում իր հոգաբարձուների խորհրդում նշանակալի դերակատարում ունեցող երկու անձինք կան (այլասերվածների իրավունքների պաշտպաններ Լարա Ահարոնյան և Մարո Մաթոսյան), որոնք Հայաստանում այլասերվածության քարոզչության պատասխանատուներից են:


«Հիշո՞ւմ եք` «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությունը (Սորոսի ֆոնդը) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 64 հարց ուղղեց մեր այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցում էին Ազգային ժողովի ընտրություններին,- ասաց Խաչիկ Ստամբոլցյանը:- 20-րդ կետի դիմաց գրված էր. «Արդյո՞ք նույնասեռականները պետք է ունենան նույն իրավունքներն ու ազատությունները ինչպես մյուս քաղաքացիները»: Դաշնակցականները, «Ելքը» և ՕՐՕ-ն պատասխանել էին` այո: Նույն հարցման 59-րդ կետով տրված էր հետևյալ հարցը` «Արդյո՞ք կողմ եք, որ ՀՀ հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերից հանվի «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկան որպես պարտադիր ուսուցման առարկա»: Դաշնակցականները լռել էին, չէին պատասխանել, ՕՐՕ-ն ու «Ելքը» գրել էին` այո: Փաստորեն, ազգային, ավելի քան 100-ամյա կոչվող կուսակցության Ազգային ժողովի խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Եվրոպայում ստորագրել է հուշագիր, որ իրենք նպաստելու են Հայաստանում խտրականության դեմ միջազգային ստանդարտներին համապատասխան հակախտրական համապարփակ օրենսդրության ընդունմանը: Այդ օրենսդրության ընդունման դեպքում միասեռականները և մյուս այլասերվածներն արդեն օրենքի մակարդակով, ամեն ինչից զատ, կստանան նաև այլասերվածության քարոզչության իրավունք»:


Իսկ ո՞վ է կանգնած այդ օրենքների հետևում: Ըստ հասարակական գործչի, կարող ենք ասել, որ մասոններն են կանգնած, բայց եթե փորձենք լրջորեն հասկանալ, թե էլ ավելի հետևում ով է, ապա կիմանանք, որ Սատանան է, այսօր Սատանայի հաղթարշավ է ամբողջ աշխարհում:
«Եթե մենք այսօր քրիստոնյա ենք,- շարունակեց Խաչիկ Ստամբոլցյանը,- հավատում ենք Աստծո զորությանը, մենք Աստծով պետք է հաղթենք, Աստված ամենազոր է, մենք պետք է կանգնենք որպես Քրիստոսի զինվոր: Անհրաժեշտության դեպքում պետք է դուրս գանք փողոց, կազմակերպենք փողոցային երթեր, գնանք շրջաններ… Մենք ուզում ենք ժողովրդին ասել` ժողովո՛ւրդ, մեզ մեծ վտանգ է սպառնում, ոտքի՛ կանգնեք»:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ