Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բաքուն՝ ահաբեկիչ

Բաքուն՝ ահաբեկիչ
07.07.2017 | 01:39

Բաքուն նորից սկանդալի կենտրոնում է, ու Բաքուն նորից կրակում է: Հուլիսի 4-ը և 5-ը բուռն էին Ադրբեջանում ու Հայաստանում: Նախ Բուլղարական «Տրուդը» փաստաթղթեր հրապարակեց, որ հաստատում էին՝ 3 տարի Silk Way Airlines պետական ավիաընկերությունը կատարել է 350 թռիչք՝ ահաբեկիչներին մատակարարելով տասնյակ տոննա զենք և զինամթերք: Anonymous Bulgaria կազմակերպության ցանցահենները կոտրել են Ադրբեջանի դեսպանատան կայքն ու փոստը, փաստաթղթերը ներառում են Բուլղարիայի ԱԳՆ-ի և Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանության նամակագրությունը՝ զենքի գործարքների և դիվանագիտական ձևակերպումների փաստաթղթերով: Silk Way Airlines ավիաընկերությունը առաջարկել է մասնավոր ընկերություններին, զենք արտադրող ձեռնարկություններին, տարբեր երկրների ռազմական գերատեսչություններին սպառազինության մատակարարումներ իրականացնել դիվանագիտական չվերթերով, որ չեն ենթարկվում ստուգումների և միջազգային կանոնակարգման: Բաքվի անօրինական բեռնափոխադրման ծառայությունից օգտվել են ԱՄՆ-ի ընկերությունները, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն։ Ադրբեջանը զենք է մատակարարում այն պետություններին, որտեղ ահաբեկչության վտանգն ամենաբարձրն է:


Հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմը նորից խախտելով՝ Բաքուն նպատակ ուներ նոր սկանդալ հարուցել նախորդը խլացնելու համար: Հենց այդ նպատակով էլ ընտրված էր կրակակետը: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնարկել են պատասխան գործողություններ՝ վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: «Խաղաղ բնակչության հետևում թաքնվելով հարձակումներ գործելը համապատասխանում է Ադրբեջանի ավանդական քաղաքականությանը»,- ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ինչո՞ւ է կրակակետը գյուղում հարցը Բաքուն կփորձի շրջանցել, փոխարենը տիրաժավորելով սպանված կնոջ ու երեխայի լուսանկարները: Բաքուն չէր սպասում, որ հայկական կողմն այդպես կպատասխանի: Հուլիսի 5-ին իրավիճակին արձագանքեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, Թուրքիայի ԱԳՆ-ն, Հայաստանի, Ադրբեջանի, Արցախի ԱԳՆ-ները: ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերում գրեց. «Հետագա լարումներից և կորուստներից խուսափելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է համաձայնեն կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»: Փաստացի առաջին դեպքն է, երբ ՊՆ-ն և ԱԳՆ-ն իրավիճակին համարժեք են գործում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, իհարկե, հին ու հայտնի ավանդույթների շրջանակում էր, փոխարենը որևէ ակնարկ չկար ադրբեջանական կողմի քաղաքացիական կորստի համար Հայաստանի զինուժի պատասխանատվության մասին, իսկ դա արդեն իսկ դիվանագիտական լեզվով հայտարարությունը դարձնում է սպառիչ հասցեական:


Մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը այլ ակնկալիք ուներ՝ նա ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է պահանջեն Հայաստանից անհապաղ դուրս բերել զորքերը Լեռնային Ղարաբաղի տարածքից:
Բայց նրանք բանակցությունները շարունակել են ուզում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Օրվա բուռն իրադարձություններից պարզ դարձավ, որ Անկարան հայտարարությամբ է Բաքվին աջակցում, Մոսկվան լռում է: Մի քանի օրով Բաքվին հաջողվեց ահաբեկիչներին զենքի վաճառքը ստվերել, բայց փաստը մնում է փաստ: Բաքուն հասկացավ, որ պատերազմի իրավունք չունի, կրակելու ևս, եթե չի ուզում զոհեր ու կորուստներ ունենալ: Սա երկրորդ հարվածն էր: ԱԳ նախարարների հանդիպումը չեղարկելու հայտարարություն չի եղել՝ սա էլ երրորդ հարվածը:

Դիտվել է՝ 3277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ