Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Որ հետո ասեն` «չորս Սևակ» կամ երեք հատ «Մարտիրոս Սարյա՞ն»

«Որ հետո ասեն` «չորս Սևակ» կամ երեք հատ «Մարտիրոս Սարյա՞ն»
14.07.2017 | 09:40

ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները շրջանառության մեջ կդրվեն 2018-ին: Կենտրոնական բանկի հայտարարության մեջ նշվում է, որ նոր անվանական արժեքով թղթադրամների թողարկման ժամանակ փոփոխվում են նաև դրանց թեմաները և գեղարվեստական լուծումները: Նոր թղթադրամների վրա պատկերված կլինեն Պարույր Սևակը, Կոմիտասը, Տիգրան Պետրոսյանը, Վիլյամ Սարոյանը, Հովհաննես Այվազովսկին, սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սոցցանցերում ակտիվ քննարկվում է, թե ով է ավելի հանճարեղ, ով է ավելի արժանի: Ինչո՞ւ պետք է օտարագիր Սարոյանը փոխարինի ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանին, տաղանդավոր Սևակը` հանճարեղ Չարենցին և այլն:


Արձակագիր ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ կարծիքով` թղթադրամի վրա կարող են լինել քաղաքական գործիչներ, նախագահներ, սիմվոլներ. «Վիրավորական է, որ թղթադրամին պատկերվեն այն անձինք, ովքեր ազգային արժեքների կրողն են, ազգի աչքն են, հայ ազգի հոգու ձայնը: Որ հետո ասեն` «չորս Սևակ» կամ երեք հատ «Մարտիրոս Սարյա՞ն»: Չի կարելի, դա վիրավորական է, ինձ թվում է, դա մտածված ծաղր է հայ ժողովրդի նկատմամբ: Ինչո՞ւ եք գրականությունը, արվեստը, հոգևոր հարստությունը թղթադրամներին պատկերում»:
Ի՞նչ իմաստ ունի այս ամբողջ աղմուկը: Հասարակության, մտավորականների կարծիքը որևէ կերպ անդրադառնալո՞ւ է Կենտրոնական բանկի որոշման վրա:


ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ Կենտրոնական բանկի որոշումը քննարկման ենթակա չէ, թղթադրամների թեմաները հաստատվել են՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը: Որոշումը կայացվել է մտավորականների և Հայ առաքելական եկեղեցու հետ համապատասխան քննարկումներից հետո:


Մինչ սոցցանցերում քննարկումները թեժանում են, ԿԲ-ն հիշեցնում է, որ գալիք տարի նշելու ենք ՀՀ դրամի ներդրման 25-ամյակը, որի ընթացքում ձևավորվել են ավանդույթներ, որոնք օրինակելի և ուսուցանելի են դարձել նաև միջազգային մակարդակում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ