Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Օտարներին գրավելով` չմոռանանք հայրենակիցների հանգստի մասին

Օտարներին գրավելով` չմոռանանք հայրենակիցների հանգստի մասին
21.07.2017 | 07:46

Վերջին տասը տարում երևի թե առաջին անգամ հայրենի վիճակագրությունը զբոսաշրջության ոլորտում նկարչությամբ զբաղվելու անհրաժեշտություն չի ունենա։ Անզեն աչքով էլ նկատելի է զբոսաշրջիկների աճը. օտարերկրյա հյուրերի բազմությունը ակներև է Հայաստանի գրեթե բոլոր վայրերում։


Հիշեցնենք, որ զբոսաշրջությունը տնտեսության գերակա ուղղություններից մեկն է, և այս ոլորտի զարգացումը ուղղակիորեն ենթադրում է ֆինանսական լուրջ հոսքեր, որոնք ճիշտ ուղղորդելու դեպքում կշահի պետբյուջեն։ Ինչպես կանդրադառնա զբոսաշրջիկների աճը սպասարկման ծառայությունների ակտիվացման և ֆինանսների հավաքագրման վրա, տարվա վերջում պարզ կլինի։
Իսկ մինչ այդ մեզ հետաքրքրեց, թե օտարերկրացիներին հատկապես ինչն է գրավում Հայաստանում։ «Առաջնայինը մարդկային գործոնն է, այսպիսի ջերմ և բնական շփումներ մարդկանց հետ եվրոպական երկրներում չկան։ Բացի այդ, ձեր երկիրը շատ անվտանգ և ապահով է։ Գիշերվա ցանկացած ժամին, ցանկացած մութ ու նեղլիկ կամ մեծ ու լուսավոր փողոցում կարելի է հանգիստ զբոսնել, սա ևս մեծ առավելություն է»,- մեզ հետ զրույցում նշեցին եվրոպական տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները։ Ինչ խոսք, անվտանգությունն ու ապահովությունը կարևոր երաշխիք են զբոսաշրջիկների համար, հատկապես, երբ աշխարհը լի է անցանկալի անակնկալներով։


Այն, որ օտարերկրացիները մեր երկրում իրենց լավ են զգում, ուրախալի փաստ է, սակայն այս ոլորտը ենթադրում է նաև ներքին զբոսաշրջություն, որի զարգացումը ևս կարևոր է։ Հանգստի սեզոնը դեռ չի ավարտվել, և հարկ է մտածել նաև ներքին զբոսաշրջության ակտիվացման մասին։ Թեև այս հարցը օրակարգում է, և վերջերս վարչապետի մոտ քննարկում եղավ ոլորտի պատասխանատուների և կազմակերպիչների հետ, սակայն նկատենք, որ ներքին տուրիզմում հանգստյան տների, հյուրանոցների սեփականատերերը ինչ «երգ էլ երգեն», միևնույն է, խնդիրը մեկն է՝ գործող բարձր գները։ Գներ, որոնք ոչ մի կերպ համահունչ չեն Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձին, միջին աշխատավարձի դեպքում ևս այդ գները հեռու են մատչելի լինելուց։ Բերենք միայն մեկ օրինակ։ Քննարկենք հանգստյան տների, հյուրանոցներին կից տնակների գները, որտեղ ամենացածր գինը մեկ անձի համար 7000 դրամ է օրական, որի մեջ սնունդն ընդհանրապես ներառված չէ։ Այսինքն, հանգստացողը կա՛մ տեղում պետք է գնումներ անի և ինքը կերակուր պատրաստի, կա՛մ էլ սնվի ռեստորանում։ Ռեստորանային գները ևս ցածր չեն, և եթե նկատենք, որ մարդը գոնե 3 անգամ օրվա մեջ պետք է սնվի, ապա շարքային քաղաքացու համար սեփական երկրում 4-հոգանոց ընտանիքով հանգստանալը դառնում է երազանք։
Մինչդեռ նույն հանգստյան տները տնտեսապես ավելի շահած կլինեին, եթե 7000 դրամի մեջ մտներ նաև 2-անգամյա սնունդ։ Ի վերջո, զբոսաշրջության բիզնեսում ևս պետք է գործի գնային տարբերակված մոտեցում։ Գաղտնիք չէ, որ շատ երկրների սպասարկման ոլորտում ներքին և արտաքին զբոսաշրջիկների համար գործում են տարբեր սակագներ, և դա բնական է։


Ի դեպ, տեղին է խոսել նաև Հայաստանի անտառային վայրերում գտնվող հանգստյան օբյեկտների մասին, որոնք զուրկ են անգամ բժշկական փոքրիկ ծառայությունից։ Մեր ուսումնասիրությունները փաստեցին, որ reception-ի դեղատուփում մեկ-երկու ցավազրկող դեղամիջոցներ են, շատերն էլ ժամկետանց։ Այսինքն, եթե անտառային գոտում գտնվող հյուրանոցում որևէ մեկը ճնշման, սրտի խնդիր ունենա կամ վնասվածք ստանա, ոչինչ հնարավոր չի լինի ձեռնարկել, մինչև մարզկենտրոնից շտապօգնությունը չհասնի։ Ինչ խոսք, կան դեպքեր, որ միայն շտապօգնություն է պահանջվում, սակայն հանգստյան գոտիների սեփականատերերի առջև պետք է առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ ունենալու հստակ պահանջ դրվի։ Վատ չէր լինի նաև առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկել այս կարևոր խնդիրը և անտառային գոտիներում ձևավորված հանգստյան վայրում գոնե մեկ բուժկետ բացել։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ