Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Չկտրենք այն ճյուղը, որի վրա նստած ենք

Չկտրենք այն ճյուղը, որի վրա նստած ենք
28.07.2017 | 00:40

Բոլոր խաղերը խաղացել էինք, մնում էր էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը, ու վերջ։
Կառավարությունը մտադիր է ազատականացնելու այդ շուկան և հաստատելու միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագրի ժամանակացույցը։ Ինչ խոսք, այս որոշումը պատահական չես անվանի։ Ավելին, այս գործընթացի համար կարծես թե հող էր նախապատրաստվում։ Մոտ մեկ տարի է՝ գործադիրը տարբեր առիթներով նշում է, որ օտարերկրյա ներդրողները հետաքրքրված են Հայաստանի էներգետիկ համակարգով։ Այս հետաքրքրությունը բնական է, քանի որ էներգետիկ ոլորտը Հայաստանի համար կարելի է համարել «բնական» պաշար՝ նավթ և գազ չունենալու պարագայում։
Օտարներին գուցե և՛ հարմար, և՛ ձեռնտու է այս շուկայի ազատականացումը, քանի որ ոլորտը խիստ շահավետ է։ Սակայն արդյո՞ք այդ ազատականացումը Հայաստանին մեծ օգուտ կբերի։


Այս պահին կառավարության հիմնավորումը հետևյալն է. «Հայաստանում նոր՝ ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկային անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարևորությամբ, ինչպես նաև միջհամայնքային առևտրի հնարավորությունների օգտագործմամբ։ Միջհամայնքային առևտրում փոխշահավետ հնարավորություններ կստեղծվեն՝ նպաստելով Հայաստանի ներքին շուկայի արդյունաբերության բարելավմանը»:
ՈՒշադրություն դարձնենք՝ չի պարզաբանվում՝ ոլորտի ազատականացման դեպքում պետությունը այս շուկայում որոշիչ բաժնեմաս կունենա՞, թե՞ ոչ, մինչդեռ էներգետիկայի ոլորտն ընդգծված ռազմավարական նշանակություն ունի։ Արդյո՞ք Հայաստանն ինքն իրեն կզրկի շուկայում գերիշխող դիրքից: Սա կարևոր հարց է։
Ի դեպ, ազատականացումը հանրության շրջանում բացասական հիշողություններ է արթնացնում (դեռ չի մոռացվել՝ ինչպես ազատականացման անվան տակ թալանվեցին գործարաններ, գյուղտեխնիկա և այլն)։ Այն ժամանակ էլ ազատականացումը պետք է որ նպաստեր Հայաստանի տնտեսության զարգացմանը, իսկ արդյունքը եղավ այն, որ Հայաստանն այսօր եզակի պետություններից մեկն է, գուցե և միակը, որ ռազմավարական նշանակության բոլոր ոլորտներից զրկել է իրեն։ Այսինքն, կտրել է այն «ճյուղը», որի վրա նստած է։


Գուցե էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցով գործադիրը փորձում է ակտիվացնե՞լ ներդրումային դաշտը՝ բարելավելով տնտեսության վիճակն ու զարգացում ապահովելով։ Այս պահին գուցե դա միակ տարբերակն է, սակայն, պահը կարևորելով, ապագան աչքաթող չանելու խնդիր էլ կա: Եվ շուկան ազատականացնելու հետ մեկտեղ պետք է պահպանել պետության գերիշխող դիրքը ոլորտում, ինչն առկա է շատ երկրներում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ