Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Շատ ժամանակակից և պահանջված մասնագիտություններ չեն դասավանդվում ավանդական կրթական հաստատություններում»

«Շատ ժամանակակից և պահանջված մասնագիտություններ չեն դասավանդվում ավանդական կրթական հաստատություններում»
12.09.2017 | 04:15

2015-ին հիմնադրված Բանկային կառավարման դպրոցը կարճ ժամանակահատվածում վստահություն է ձեռք բերել ինչպես ուսանողների, այնպես էլ գործընկեր կազմակերությունների շրջանում: Դպրոցի բազմաթիվ ուսանողներ արդեն իսկ առաջատար ընկերությունների աշխատակիցներ են: Բանկային կառավարման դպրոցի առանձնահատկությունների, ընդունելության կարգի, տեղական շուկայում մրցունակ մասնագետների պատրաստման մասին զրուցել ենք դպրոցի գործադիր տնօրեն ՎԱՐԴՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

-Որո՞նք են Բանկային կառավարման դպրոցի ստեղծման հիմնական նպատակն ու շարժառիթը:
-Ժամանակակից աշխարհը գտնվում է մշտական շարժման մեջ, անընդհատ փոփոխվում է և զարգանում: Այն, ինչ երեկ կարևոր էր և պահանջված, այժմ հին է և անպետք: Նույնն է նաև աշխատաշուկան` որոշակի մասնագետների և մասնագիտությունների պահանջվածության և կարևորության տեսանկյունից:
Շատերը փնտրում են աշխատանք` չկարողանալով օգտագործել իրենց բուհական գիտելիքները, որոնք հաճախ ժամանակակից աշխատաշուկայում կիրառելի չեն: Շատ ժամանակակից և պահանջված մասնագիտություններ էլ ընդհանրապես չեն դասավանդվում ավանդական կրթական հաստատություններում: Հենց այս անհամապատասխանությունը և բացը լրացնելու նպատակով էլ որոշեցինք հիմնադրել «Բանկային կառավարման դպրոց» մասնագիտացված հաստատությունը, որը պատրաստում է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան իրական մասնագետներ: Մեզ մոտ բարձրակարգ մասնագետները դասավանդում են հրատապ և կիրառելի թեմաներ, մեր ուսանողները ստանում են ժամանակակից հասարակության պահանջներին համապատասխան գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են արդի աշխատաշուկայում:
-Ինչո՞վ է առանձնանում Բանկային կառավարման դպրոցը նմանատիպ այլ հաստատություններից:
-Մեր դասընթացները կազմակերպվում են այնպես, որ բավական կարճ ժամանակում մեզ հաջողվում է իրական մասնագետներ պատրաստել: Դասընթացի շրջանակներում դասավանդում ենք կոնկրետ այն, ինչ պետք է տվյալ մասնագետին գործնականում աշխատելու համար: Դասընթացները մշակվում և մշտապես թարմացվում են՝ հաշվի առնելով արդի աշխատաշուկայի պահանջարկը: Մեր դասընթացները բավական մատչելի են:
-Ովքե՞ր կարող են ուսանել դպրոցում: Ինչպիսի՞ն է ընդունելության կարգը:
-Դասընթացի արդյունավետության պահպանման նպատակով սահմանափակում ենք խմբերի մասնակիցների քանակը: Դասընթացներին դիմել կարող է յուրաքանչյուր չափահաս անձ: Դասընթացի մասնակիցներն ընտրվում են նախնական հարցազրույցների միջոցով, գնահատվում են ուսանողների այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ հաղորդակցման, առաջնորդման, կառավարման և այլ հմտությունները (soft skills), որոնք ոչ պակաս կարևոր են, քան մասնագիտական գիտելիքները:
-Ի՞նչ առարկաներ են դասավանդվում: Ավելի շատ գործնակա՞ն, թե՞ տեսական գիտելիք է տրամադրվում:
-Մեզ մոտ դասավանդվում են ոչ միայն բանկային ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները (վարկային մասնագետներ, հաշվապահ գանձապահներ, գանձապահներ, ռիսկերի կառավարման մասնագետներ և այլն), այլև մարքեթինգի, վաճառքի և ՄՌԿ ոլորտին առնչվող վերապատրաստման դասընթացներ են անցկացվում: Մեր բոլոր դասընթացների հիմքը գործնական կիրառությունն է: Մենք ժամանակ չենք ծախսում այն ամենի վրա, ինչը պրակտիկորեն կիրառել հնարավոր չէ:
-Ի՞նչ հնարավորություններ են ընձեռվում ուսանողներին` գործարար կապեր ստեղծելու, աշխատաշուկա մտնելու առումով:
-Բանկային կառավարման դպրոցը կամուրջ է գործատուների և նորավարտ ուսանողների միջև: Այն հնարավորություն է տալիս նորավարտ և անփորձ ուսանողներին ստանալու պրակտիկ գիտելիքներ և դրանով իսկ առավել մրցունակ դառնալու ժամանակակից աշխատաշուկայում: Դասընթացի ավարտին անցկացվում են գիտելիքների գնահատման թեստեր: Բարձր միավորներ հավաքած ուսանողներին մեր գործընկեր կազմակերպությունները հրավիրում են հարցազրույցների: Ներկայումս համագործակցում ենք 20-ից ավելի կազմակերությունների հետ (բանկեր, վարկային կազմակերպություններ և այլն), որոշ կազմակերպություններ իրենց ողջ անձնակազմը համալրում են մեր ուսանողներով: Ավելի քան 200 ուսանող արդեն գտել է իր երազած աշխատանքը: Նրանց մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքում:
-ՈՒսումնական մոդելի մշակման համար տեղի՞, թե՞ նաև միջազգային փորձն է հիմք հանդիսացել:
-Մեր մասնագետները մշտապես վերապատրաստվում են արտերկրներում: Միջազգային մոդելները և փորձը մեր դասընթացներում ներդնում ենք՝ հաշվի առնելով տեղական շուկայի առանձնահատկությունները: ՈՒսումնական մոդելը մշակելիս մենք ելնում ենք այն հանգամանքից, թե ինչ է պետք մեր ուսանողին տեղական շուկայում մրցունակ լինելու համար:
-Ինչպե՞ս եք ընտրում դասախոսական կազմը: Ովքե՞ր են դասավանդում դպրոցում:
-Բանկային կառավարման դպրոցն ունի մեկ սկզբունք, որից երբեք չի շեղվում: Մեր բոլոր դասախոսները պրակտիկ մասնագետներ են, որոնք ունեն առաջնային դիրք մասնագիտական ոլորտում: Նրանք դասավանդում են այն, ինչն իրենց հիմնական աշխատանքն է:
-Բանկային կառավարման դպրոցն իրականացնում է նաև օնլայն դասընթացներ` հնարավորություն տալով ուսանողներին մասնակցելու դասընթացներին աշխարհի ցանկացած կետից: Կա՞ հետաքրքրություն արտերկրի մեր հայրենակիցների շրջանում:
-Անկեղծ ասած, օնլայն հարթակը ներկայումս առավել շատ ծառայում է ՀՀ մարզերի ուսանողներին, որոնք ավելորդ գումար և ժամանակ չեն վատնում դասընթացներին ֆիզիկապես ներկա գտնվելու համար: Ասեմ, որ շատ ուսանողներ ենք ունենում նույնիսկ ամենահեռավոր մարզերից:
-Ի՞նչ հատկանիշներ, ունակություններ, որակներ պետք է ունենա բանկային մասնագետը:
-Բանկային մասնագիտությունները տարբեր են, պահանջվող որակավորումը` նույնպես: Եթե խոսքը, օրինակ, բանկերի սպասարկող անձնակազմի մասին է, ապա այս պարագայում շատ կարևոր են հաղորդակցման հմտությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, սթրեսակայունությունը և այլն, իսկ ամենակարևորը, իհարկե, մասնագիտական գիտելիքներն են:
-Բանկային կառավարման դպրոցը հոլանդական Human Research ընկերության հետ համատեղ սկսում է Հայաստանում իրականացնել աշխատակիցների հավատարմության և արդյունավետության հետազոտություններ: Ո՞րն է հետազոտությունների նպատակը։
-Եթե հակիրճ` ապա հետազոտության նպատակն է օգնել գործատուներին գնահատելու աշխատակիցների արդյունավետությունը և հավատարմությունը: Գործատուներն ամեն ամիս պարտադիր աշխատավարձ են վճարում իրենց աշխատակիցներին, որոնցից ոմանք ոչ այնքան արդյունավետ են աշխատում: Կան ընկերություններ, որտեղ ոչ արդյունավետ աշխատող աշխատակիցների թիվը բավական մեծ է, և գործատուներն ամեն ամիս մեծ գումարներ են կորցնում` վճարելով նրանց աշխատավարձ և դեմոտիվացնելով արդյունավետ աշխատող մյուս աշխատակիցներին, որոնք անարդար են համարում իրենց նկատմամբ վերաբերմունքն ու իմաստ չեն տեսնում արդյունավետ աշխատելու մեջ: Սա ռիսկային է, քանի որ իրենք էլ կարող են համալրել ոչ արդյունավետ աշխատողների շարքը:
-Որքա՞ն են Բանկային կառավարման դպրոցի մեկ տարվա կուրսի տևողությունը, յուրաքանչյուր տարվա մասնակիցների քանակը:
-Մեր դասընթացները հիմնականում 1-1,5 ամիս են տևում: Տարեկան կտրվածքով ունենում ենք միջին հաշվով 1500 ուսանող:
-Հետաքրքրվողները ե՞րբ և ու՞մ պետք է դիմեն ուսանելու համար:
-Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել մեր կայք՝ bmschool.am կամ ֆեյսբուքյան էջ, զանգահարել 37410 59 14 88 37441 26 77 71 հեռախոսահամարներով։

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 37533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

="post-type-2-pad">

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում