Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խոսքը ասվեց, ժողովուրդը սպասում է գործին

Խոսքը ասվեց, ժողովուրդը սպասում է գործին
22.09.2017 | 05:29

Այս տարի նախատեսվող բիզնես միջազգային համաժողովի համար բարենպաստ հող ստեղծեց համահայկական եռօրյա համաժողովը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթներից և հարց ու պատասխաններից կարելի է ենթադրել, որ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դաշտում գործի է դրվում թիմի գաղափարը։


Ինչպես ցանկացած պետական խոշոր միջոցառման ավարտից հետո, այն ծանրութեթև անելու ժամանակն է գալիս։ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի առնչությամբ այս օրերին բազմաթիվ և տարաբնույթ վերլուծություններ եղան, սակայն միայն այն փաստը, որ պատվիրակների թիվը գերազանցում էր նախորդ տարվա թվաքանակը, վկայում է համաժողովի նկատմամբ հետաքրքրության մեծացումը, ինչը, ի դեպ, պատահական չէ. վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած բարեփոխումների շուրջ Սփյուռքում մեծ հետաքրքրություն կա։


Սակայն միամտություն կլինի կարծել, որ բիզնես աշխարհը ռոմանտիզմով կարող է առաջնորդվել՝ անտեսելով Հայաստանում առկա խնդիրները։ Գործարարներին նախ և առաջ հետաքրքրում են երկրի քաղաքական և տնտեսական կայունությունը, հավասար խաղի կանոնների ապահովումը, հարկային, մաքսային և արդարադատության ոլորտներում օրենքի գերակայությունը: Սրանք այն անհրաժեշտ երաշխիքներն են, որոնք գրավիչ են բիզնեսմենների համար, լինեն տեղացի, սփյուռքահայ, թե օտարերկրացի։
Եռօրյա համաժողովին ներկա սփյուռքահայ գործարարներին ավելի շատ հետաքրքրում էին այս հարցերը, և նրանք փորձում էին հասկանալ, թե գործնականում որքան են այս պայմանները պահպանվում։ Գաղտնիք չէ, որ ՀՀ անկախության տարիներին նրանք բազմաթիվ առիթներ են ունեցել հիասթափվելու։ Եվ ամեն անգամ, երբ իշխանությունները խոստանում են տնտեսական դաշտում բարեփոխումներ իրականացնել և հստակեցնել խաղի կանոնները, մի նոր հույս է արթնանում սփյուռքահայ գործարարների մեջ։ Այս անգամ նրանց ոգևորել էր Սերժ Սարգսյանի՝ «Համահայկական խորհուրդ» ստեղծելու որոշումը։ Չի բացառվում, որ այս խորհուրդը ոչ միայն կարճ ժամանակում ձևավորվի, այլև գործնականում աշխատի, ի տարբերություն նախկինում ձևավորված կառույցի:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ