Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Բոլոր գործոնները վերլուծվել են»

«Բոլոր գործոնները վերլուծվել են»
30.09.2017 | 13:23

«Ներում շնորհելուց առաջ վերլուծվում են բազմաթիվ գործոններ: Այս պահին պատրաստ չեմ արձագանքելու Ձեր բարձրաձայնած դեպքին, թե ինչ գործոններ են վերլուծվել, սակայն վստահեցնում եմ, որ բոլոր գործոնները վերլուծվել են»,- կառավարության երեկվա նիստից հետո իր հաշվետվություն-ասուլիսում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե մի կողմից պայքարելով կոռուպցիայի դեմ, իսկ մյուս կողմից կոռուպցիայի մեղադրանքով դատապարտված կենսաթոշակային հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանին ներում շնորհելն արդյո՞ք նույն կոռուպցիայի խրախուսում չէ:

Ի դեպ, Վազգեն Խաչիկյանի ներումը բազմաթիվ հարցեր էր առաջացրել լրագրողների մեջ, սակայն, ինչպես ասաց արդարադատության նախարարը, ինքը ևս այդ մասին իմացել է կառավարության նիստից առաջ: Ինչպես և սպասվում էր, Խաչիկյանի թեման և «Լրատվության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ հարցերը առանցքային դարձան ասուլիսում: Պարզվեց` լրատվության մասին օրենքի նախագիծը սևագիր տարբերակ դեռևս չունի: Այդ մասին փաստեց նախարարը և վստահեցրեց, որ նախագիծը չի կարող ընդունվել առանց լրատվամիջոցների հետ քննարկելու:


Ինչ վերաբերում է արդարադատության ոլորտի ձեռքբերումներին, նախարարն ընդգծեց կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված տարբեր օրենսդրական փոփոխությունները, էլեկտրոնային ծրագրերի միջոցով տարբեր ծառայությունների մատուցումը քաղաքացիներին և այլն: Նախարարն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկներում չլուծված հարցերին ՝ առանձնացնելով բժշկական ծառայությունը: Դավիթ Հարությունյանը համոզված է` այս ոլորտում բուժծառայության որակի բարձրացումը հնարավոր կլինի, եթե այն դուրս բերվի քրեակատարողական համակարգի ենթակայությունից:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ