Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փողերը պահուստային ֆոնդում են

Փողերը պահուստային ֆոնդում են
06.10.2017 | 06:40

Օպտիմալացումը չի շրջանցել նաև նախագահական նստավայրը: Ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի` նախագահի աշխատակազմում կրճատվել է 54 հաստիք, ինչի արդյունքում տնտեսվել է 21,9 մլն դրամ: Երեկ երկրի գլխավոր ֆինանսիստը գործադիրի նիստում առաջարկեց տնտեսված գումարն ուղղել պահուստային ֆոնդ, ինչն էլ հաստատվեց: Ի դեպ, նախարարը հետաքրքիր առաջարկություն արեց կրթական և սոցիալական հիմնարկների, մասնավորապես ծերանոցների, մանկատների առնչությամբ: Եթե Ազգային ժողովն այդ որոշումը հաստատի, այս ոլորտին կհատկացվի հարկային արտոնություն ԱԱՀ-ի դաշտում:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ