«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նաիրյան դավադրության 30 արծաթը (ասք` առ ազգային արժանապատվություն)

Նաիրյան դավադրության 30 արծաթը (ասք` առ ազգային արժանապատվություն)
06.10.2017 | 06:55

Լուսաթագ Արարատը, Արագածը` կոփածո արծաթ, և լեռներն աղբյուրասուն, Արան և Աժդահակն այս աշնանային օրերին աղոթում են առ ապաշխարություն հերձվածող ելուզակների։ (Լեռնաշխարհի կանաչ, կարմիր և ոսկի հանդերձը ասես պատվում է մոխրով)։ Հազար տարի, երկու դար էլ ավելի մոխրաթաթախ մսեղիք ճարակող էթնոսը թուջասմբակ թաթերով մեզ... քշում է Լեռնաշխարհից անդին։


Նրանց ջրաղացը, չզարմանաք, միզաջրում են նրանք, ովքեր արդեն Նարեկացուն են համարում հակահայ և, չապշեք, նաև զրպարտիչ։ Նրանք` ֆեյսբուքյան գրոհային տկարամիտները, որոնք անարգանքի սյունին գամելով Գրիգոր Լուսավորչին, Վիկտոր Համբարձումյանին, Անաստաս Միկոյանին և Աղասի Խանջյանին, Սևակին և Շիրազին, խորացել են դարերի խորքը և անարգանքի նոր սյուներ են տնկում ու փորձում են դրանց վրա փորագրել մեծագույն սրբազնագետ Նարեկացու անունը։ Կասկած չունենաք, եթե սրանց գարշելի երախը չփակվի, նրանք թիրախ կդարձնեն նաև Մաշտոցին և Խորենացուն։ Սակայն վերջերս հայ հանրությանը և համայն հայությանը նվիրաբերվեց, ցավոք, սակավ տպաքանակով, «Մատյան ողբերգության» աղոթարանի իրավաբանական ընթերցումը» աննախադեպ եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) աշխատությունը։ Հեղինակը, չզարմանաք ամենևին, Աղվանն է Հովսեփյան, ՀՀ նախկին գլխավոր դատախազն ու ՀՀ քննչական կոմիտեի ներկա նախագահը։ Դրվատենք գիրքը` առաջիկայում այն ավելի էականորեն ձեր ուշադրությանը ներկայացնելու հավակնությամբ. «Գրիգոր Նարեկացու «Մատյանը» որոշակի իմաստով մի յուրահատուկ դատավարության պատկեր է, որտեղ կան և՛ դատավոր, և՛ դատախազ, և՛ ամբաստանյալ, և՛ պաշտպաններ, և՛ վկաներ։
...«Մատյանը» որպես հոգեմտավոր վիթխարի կառույց, հաստատված է երեք հենասյուների վրա` Սուրբ գիրք, Հայ Եկեղեցու Հավատո Հանգանակ, քրիստոնեական վարդապետություն»։ Ներքոնշյալ մեր հողմերում կան ամբաստանյալներ։ Մենք էլ եկեք լինենք խստակյաց դատախազ և անաչառ դատավոր։

ԽԱՎԻԱՐՆ ՈՒ ՄԱԳԱՂԱԹԸ


Ալիևյան ներկա խանությունը շարունակում է օսմանա-սելջուկյան քաղաքական ավանդույթը, որն ունի երկու հենք` կաշառքը և կեղծիքը։ Տե՜ր իմ Երկնավոր, ե՞րբ պիտի լուսավորվի մեր համահայկական միտքը, ու ե՞րբ պետք է մենք հասկանանք, որ հազարամյա ոսոխի (նշյալ պարագայում` թյուրքաազերբայջանական երկխոսության) արժանիքները չպետք է անտեսել։ Նախ` եկեք համահայկական մի ճակատ բացենք և անցնենք համակարգված գործընթացների։ Ճակատ, որը կբացահայտի քինոտ ոսոխի իսկությունը, հատ առ հատ կպոկի նրա անթիվ դիմակները, որոնք գթասրտություն, հյուրընկալություն, մարդասիրություն, առաքինություն և այլն են քարոզում։ Այո, ահռելի մարդորսը դառնում է մեծ մարդասեր, լայնածավալ քարոզչությամբ և կաշառատվությամբ։


Տեսեք, աշխարհի նշանավոր թանգարաններում ներկայացվում են Հին Հռոմի, Բյուզանդիոնի, Եգիպտոսի, Չինաստանի, Հնդկաստանի քաղաքակրթությունն ու մշակույթը, առանձին բաժիններով և շքեղաշուք դահլիճներում։ Էհ, ինչ կա որ, թող ներկայացվեն, և հետո, ի՞նչ կապ ունի դա մեր ներկա հողմերի հետ, կզարմանան ոմանք և զարմանալիորեն կսխալվեն։ ՈՒնի, զի, որպես համաշխարհային քաղաքակրթությունն ու մշակույթն առաջ մղող համակարգ, այնտեղ ներկա է նաև... Օսմանյան կայսրությունը, առանց հայկական հետագծի։ ՈՒ մինչ թյուրքազերբայջանական քաղաքակրթության ջահակիրներն իրենց ազգի էթնիկ ազնվականության հերթական խարույկն են վառում Մոսկվայի սրտում, մեր քաղաքակիրթ, մեծահամբավ և տիտղոսակիր հայրենակիցները, ՀՀ արտաքին գործոց և մշակույթի նախարարությունները, ՀՀ դեսպանն ու հյուպատոսը Ռուսիայում, նաև հայոց մեծահարուստները բարձրաշխարհիկ քմծիծաղում և մեջքով են դառնում ազերբայջանական խարույկին և, չկասկածեք, դաժանորեն պարտվում են Հայկական լեռնաշխարհում ու նրան սահմանակից տարածաշրջաններում ծավալվող քաղաքակրթությունների անսկիզբ-անվերջ ճակատամարտերում։


Եվ խնդրեմ, ազերբայջանցի գիտնական-պատմաբան Նարիման Յաղուբլուն ի լուր աշխարհի, թյուրքազերական 100-միլիոնանոց լսարանի և հայ հանրության, նաև համայն հայության հայտարարում է, թե գիտցեք, 1918-ի մայիսի 29-ին Թիֆլիսում Մուսուլմանական ազգային խորհուրդը ստորագրել է Երևանի վարձակալության մասին փաստաթուղթը` 99 տարով։ Ըստ Յաղուբլուի, Երևանը հանձնվել է Հայաստանին անգլիացիների համառ պնդումներով։
Դե, ինչ կա որ, կասեն ոմանք, ինչ-որ խելացնոր մի ազերի բարբաջում է, որիշ ոչինչ։ 2011-ին ամանորյա իր ուղերձում Ազերբայջանի նախագահ Իլհամ Հեյդարի Ալիևը հայտարարեց, թե... Հայաստանի ներկա տարածքը ազերբայջանական Իրևանյան խանությունն է։ Այսպիսով, ռուսական լսարանի սլավոնական վարդագույն ականջներից անդադրում եռանդով և զօր ու գիշեր կախվում են ազերբայջանական էթնիկ ազնվականության զանգուլակները, որոնք քաղցրահունչ զնգզնգում են. և շատերի կողմից հալած յուղի տեղ են ընդունվում, զի չմոռանանք ռուսական հանրածանոթ խոսքը` «խՈտՔց վՈ ցՔՌ»։ Իսկ հայոց պետական և հանրային վերնադասը կրկին քմծիծաղում է, վերստին շրջում է իր հայկազյան գեղանկար երեսը։

1974-ին հայ գրքասեր ընթերցողի սեղանին հյուրընկալվեց «Հրաշքների հանրագիտարանը»։ Հեղինակը Վլադիմիր Անդրևիչ Մեզենցևն է, թարգմանիչը` Վլադիմիր Մանոյանը, խմբագիրը` Ժիրայր Ավետիսյանը։ Տիար Մեզենցևը Սևանա լիճը ներկայացնում է թուրքական Գյոկչա անվանումով։ Հայ թարգմանիչն ու խմբագիրը կրկնում են Գյոկչան հայերեն հրատարակությունում։ Սա մի՞թե վրիպել է ազերբայջանական «գիտական» շրջանակների ուշադրությունից։

Ըստ իս, ռուս մտավորականության քաղաքականացված կոհորտան ամենևին էլ ազերբայջանամետ չէ։ Ներող եղիր, իմ պատվարժան ընթերցող, և փորձիր ռուսական աչքերով տեղազննել ապշերոնյան կեղծաշաղախ էթնոսին։ Սրանց ի՞նչը սիրես։ Այստեղ շահն է դարձել քարշակ և ռուսական անծայրածիր տափաստաններով առաջ է մղում ազերբայջանական բեռնագնացքը, որի վագոնների կեսը լի է պատմական կեղծիքով, մյուս կեսը` կարմիր և սև խավիարով։ Միով բանիվ ազերբայջանական խավիարը ռուսական շուկայում բավականին գնողունակ ապրանք է, մեր մագաղաթը` թանգարանային նմուշ։ Իսկ հայ վերնադասը բեռնագնացքին առնչվում է որպես կայարանապետ կամ էլ սլաքավար։


Եվ բնավ կարիք չկա Ժիրինովսկուն կամ Դուգինին, Պրոխանովին կամ էլ Զյուգանովին մեղադրել ազերբայջանասիրության և հայատյացության մեջ։ Կա աշխարհաքաղաքական շահ։ Հուշեմ-հիշեք, թե նույն Ժիրինովսկին Արարատ լեռան ազատագրման մասին ինչպիսի հրովարտակներ է հղել ի լուր ազերբայջանաթուրքական դաշինքի, Պրոխանովը Հայաստանը ռուս առաջադեմ հասարակության աչքում համարել է նախ և առաջ քրիստոնեական միստիցիզմի ահռելի պաշար, զի այդ պահին կար աշխարհաքաղաքական շահ, ուրիշ ոչինչ։

ԽՈՆԱՐՀՎԱԾ
ՏԱՃԱՐԻ ՈՂԲԸ
Անձրև էր հորդառատ։ Վերադառնում էի Երևան, կանգ առկա Զվարթնոց տաճարի հոյասքանչ ավերակների մոտ և կամա թե ակամա մտաբերեցի երգահան և պետականասեր այր Վահան` Արծրունու բառերը. «Ես բարձրացրի իմ ձայնը 2014-ին Զվարթնոցում տեղի ունեցած սրբապղծության առնչությամբ, երբ «Տրոյկա Դիալոգն» այդտեղ հարսանիք էր կազմակերպել։ Այդտեղ մինչև առավոտ քեֆ-ուրախություն էր։ Դա իմ գնահատականով խոնարհված տաճարի սրբապղծությունն էր։ Եվ իմ իմացաբանական նպատակներից էր Մաշտոցի շարականներով մաքրել տաճարը այդ սբապղծություններից»։


Հուշեմ-հիշեք, որ արժանապատիվ այս արորդին գործիքավորել է Մեսրոպ Մաշտոցի շարականները, և նրա վերոնշյալ համերգը պետք է ընթանար «Մաշտոց, Սրբազան մարգարիտներ» խորագրի ներքո։ Համերգը չեղարկվել է։ ՈՒ մինչ օրս ո՛չ ՀՀ մշակույթի նախարարությունը, ո՛չ «Շարմ» հոլդինգը բանական և բարոյական բացատրություն չեն տալիս վերոնշյալ բիրտ կամայականությանը։ Սույն եղերերգ-եղելությունը մի՞թե անհայտ է աշխարհին, և մի՞թե նման բաները մի քանի փութ յուղ չեն քսում թյուրքաազերբայջանական սրտերին։ Եվ ոչ միայն նրանց։

Այո՛, նաիրյան դավադրություն է ամենուր։ ՈՒ մինչդեռ հայկական (Հայաստանում և Ռուսաստանում) քաղաքական, տնտեսական, մշակութային և հանրային վերնադասը շարունակ քմծիծաղում-շրջում է հայկազյան գեղանկար երեսը, լսելով ազերբայջանական հերթական «զառանցանքը», այս ավազակապետություն-երկիրը, պարզվում է, վերածվում է հարավկովկասյան տնտեսական «վագրի»։ Ըստ «Իրատեսի» մոսկվաբնակ հեղինակ Ռուբեն Հայրապետյանի, Ազերբայջանում կառուցվում են խոշոր գործարաններ, արմատավորվում են նորագույն տեխնոլոգիաներ, հսկայական քայլերով զարգանում է ռազմարդյունաբերական համալիրը, կասեցվում է արտագաղթը։ Սակայն ինչ փույթ, ռուսական անջրդի տնտեսական տափաստաններում օազիսներ ստեղծած օլիգարխ-արմենոիդները Երկիր Նաիրին շենացնում են զվարճանքի միջազգային մակարդակի կենտրոններով և ոչխարախուզային փառատոներով։

ՎԵՐՋԵՐԳ
Նախ և առաջ` անհրաժեշտ է քրեական պատիժ սահմանել հայ ազգային երևելիներին պախարակող «ազատամիտ-տականքի» համար։
(Սույնը քաղաքական մենիշխան ՀՀԿ-ի գործն է)։
Նախ և հետո` ճիշտ ժամանակն է ընդունելու համազգային մի օրենք` «Ազգային-պետական սրբավայրերի անաղարտ պահպանման մասին»։
(Սույնը, ինչ խոսք, այլընտրանք ԲՀԿ-ի առաքելությունն է)։
Եվ վերջապես` ՀՀ արտաքին գործոց և մշակույթի նախարարություններին պարտադրել մշակել և կենսագործել ռազմավարական ծրագրեր, և գծից գցել թյուրքազերբայջանական քարոզչական զրահագնացքները։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ