Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ցեղի տականքը և Իստամբուլի հրճվանքը (ուղերձ հայ քաղաքացիական հանրությանը)

Ցեղի տականքը և Իստամբուլի հրճվանքը (ուղերձ հայ քաղաքացիական հանրությանը)
17.11.2017 | 11:39

Լուսաբացից առաջ զբոսնում էի Ծիծեռնակաբերդում։ Լույսը բացվում էր խումարի պես դժվարահաճ։ Բայց այս պահն է միակ խաղաղը երկրում և քաղաքամայրում, բացառությամբ սահմանային խրամատների և սահմանամերձ գյուղերի։ Այստեղից` հուշաբլրի մոռացության մատնված Հրազդանի կիրճի հարակից լանջից, գետն է երևում, լյառը Արարատ և հուշակոթողը։ Այստեղ անտերությունն է թագավորում, քարաքոսեր են, տասնամյակներ առաջ չորացած ծառեր և 1991-95-ի կանաչ եղեռնի մնացորդները, այրված ծառաբներ և կացնի-սղոցի ժանգոտ շեղբեր։ Ծիծեռնակաբերդում հարդարուն-գեղաշուք են Հուշակոթողը, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը և նրանց հարակից պանդոկները։ Հոգևոր-սրբազնականը, պաղատում եմ, որ դուք ինձ ներեք, այսուհանդերձ զարմանալիորեն ներդաշնակ է աշխարհիկ-սրբազնականի հետ։ Այստեղ մեքենաներն են վխտում, և թափառական շներն են ներդաշնակ աշխարհիկ-լրբազնականի հետ։ Ծիծեռնակաբերդի հուշաբլրի պատկերագիրը ներկա Հայաստանի և նրա վսեմ անցյալի բոսոր արտացոլանքն է, ոչինչ չենք կարող անել։ Այստեղ ակամա ես խորասուզվում պատմական պատրանքների հնոցը։ Եվ զուտ «հայեցի» փորձում ես հիշել անսիրտ աշխարհի 777 պորտը, զի նա (աշխարհն անսիրտ) խիստ տմարդի գտնվեց հանդեպ մեզ, բացեց Տիգրանակերտի հաղթական դարպասները, Անին հանձնեց ի գերություն, հենց նա, այո՛, լքեց Կարսը, և հենց նա` աշխարհը դժնի, կործանեց նորանկախ երկրի տնտեսությունը... Այսպիսին է կյանքը հուշաբլրում, և այստեղ է նորհայկականությունը պորտապարում։


Մի խոսքով, չզարմանաք բնավ, բայց և այնպես Ծիծեռնակաբերդ կենտրոնանիստ բլուրը Երևանի, Հայաստանի, համայն հայության ազատԱԿԱՆության օրհներգն է` մեկ, դրոշն է` երկու և, վերջապես զինանշանն է։ Սա էլ երեք։ Եղա՞վ։

ՑԵՂԻ ՏԱԿԱՆՔԸ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ Է. Ի ԶԵ՛Ն
Փարիսեցիությունը խիստ օգտաշահ և անվտանգ զբաղմունք է։ Բայց առողջարար չէ, զի փարիսեցիներն օր ծերության ավանդաբար տառապում են ընկճախտով, պարբերական փորկապով և, վերջապես, քծնահաճությամբ։ Իսկ երբ հասարակությունն է տառապում անբուժելի փարիսեցիությամբ, բռնիր գլուխդ և հեռացիր ուղիղ դեպի անապատ։

2013-ին սփյուռքահայ (հա՞յ) արվեստագետների խումբն ուղերձ հղեց 3-րդ հանրապետությանը ահա այս տողաշարով. «Մտահոգ մարդիկ չպետք է անտարբեր մնան, երբ ԼԳԲՏ մեր բարեկամները թիրախավորվում և պիտակավորվում են»։ Այս բարոյամերժ պարսավագրի տակ, հուսամ` չեք մոռացել, ստորագրել էին թվով 20 նշանավորներ` Պիտեր Բալաքյանը, Քրիս Բոհջալյանը, Էլսաեդ Դահիլան, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Նենսի Ագաբյանը, Սերժ Թանկյանը և այլք։ Թվով 20 պահանջատիրական ահազանգ է հնչում աշխարհի հեռուներից, հնչում է և երկրին ու նրա ժողովրդին սթափության է կոչում։ Սթափություն և ողջամտություն։ Հարկավ պատվարժան ընթերցողներս չեն մտահանել, ես` ծառան ձեր հեզ, ժամանակին պտտահողմվեցի` առաջարկելով հանրապետության կյանքը այլասերող վերոնշյալ «կոհորտային» վնասազերծել` նրանց համարելով persona non grata հայ հանրության և համայն հայության սրտում ու մտքում։


Սակայն ցնցող է մեր հանդուրժողականությունը, մենք շարունակեցինք զմայլվել համաշխարհային այլասերման սփյուռքահայ քարոզիչների գրքով, նվագով և կինոնկարով, երկրի դռներն ու դարպասները կրնկակոխ բացեցինք նրանց առաջ, և որոմը պտուղ տվեց, ծլարձակեց նաև տեղական պղծանքը, ի դեմս «Նոր սերունդ» և «Փինք Արմենիա» և այլ հասարակական որջերի զարզանդելի արշավանքների։ Հայոց ներկա օրենսդիրն ու գործադիրը, ըստ իս, ակամա, բայց և այնպես, գրկաբաց են ընդունել հակամարդկային-համաքրիստոնեական, ի վերջո` հակահայկազյան այս որոմի քարոզիչներին, դռնբաց նիստերում ընդունել են դրանց սահմանած խաղի կանոններն ու այս ամենը հաստատագրել են ՀՀ օրենքով։ Քարոզիչները խուժել են դռնբաց երկիր և խիստ շահեկան է նրանց ու մերոնց գրկախառն գործակցումը, զի յուրաքանչյուր օրենքի ընդունումը վարկային հսկա հենարան ունի։ Սա մեր անցյալն է, դառն ու թունոտ, սակայն չէ՞ որ անցյալի արձագանքը զրնգում, մեզ պատեպատ է զարկում, և առերեսման է հրավիրում։ Առերեսվե՞նք, հարկավ։ Օրեր առաջ սփյուռքահայ արվեստագետների խառնամբոխը, Սերժ Թանկյանի խմբապետությամբ, պահանջագիր է ներկայացրել 3-րդ հանրապետությանը` անհապաղ ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը։ Պահանջագրի տակ ստորագրել են 48 ազատԱԿԱՆներ, անպակաս են ծանոթ անունները` Քրիս Բոհջալյան, Էրիք Պողոսյան, Նենսի Գրիգորյան, Սքաութ Թյուֆենկյան, Վահե Բերբերյան, Նորա Արմանի և, իհարկե, Սերժ Թանկյան։ Նշյալ խառնամբոխը հիմնականում ներկայացնում է ԱՄՆ կայսրությունը, Նյու Յորքը, Կալիֆոռնիան, Ֆլորիդան, Փենսիլվանիան և Մասաչուսեթսը։ Նրանց արևելքից սատարել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Սիբիլի Պեքթուրոսօղլուն։ Հայաստանի Հանրապետությունում վերջիններս ունեն անթաքույց գաղափարական հենարան, ի դեմս նշանավոր պետական գործիչներ Դավիթ Հարությունյանի և Վիգեն Քոչարյանի, նաև Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի (սույնի մասին ի՞նչ են մտորում վերոնշյալ հակազգային օրենքի նախագծի ջերմեռանդ ջատագովների վերադաս կառույցները, այս պարագայում` ՀՀԿ քաղխորհուրդն ու ՀՀ մշակույթի նախարարությունը)։

Զարմանահրաշ բաներ են մեր աչքի առաջ այսօր կատարվում Նաիրի երկրում։ Երկիրը վարկավորվում է, խրվելով պարտքային պարտավորությունների ճահիճը։ Երկրի իշխանությունները սույն ճահիճը համարում են կենարար լիճ, ուր վխտում են խեցգետինները և խայտում են ձկնագողերը, մենք ճահճից փչող գարշահոտից, հազա՜ր ներողություն, սակայն խրտնում ենք և մի քիչ էլ քրտնելով, ձեռքներս ենք վերցնում արտագաղթի գավազանը և, չարխափանի հույսով լեցուն, մեր ձախ ուսից թքում ենք ճահճի մեջ և համրաքայլ հեռանում։ Չարը խափանվե՞ց։ Շատ կներեք, սակայն այստեղ մի խաբկանք կա համազգային։ Զի չարիքը բազմապատկվում-փթթում է, քանի դեռ ճահիճը սնուցվում է մրոտ և քինոտ գետակներով։

ԻՍՏԱՄԲՈՒԼԻ ՀՐՃՎԱՆՔԸ. ԿԱՄ ԳԱՎԱԶԱՆ, ԿԱՄ ԱՇԽԱՐՀԱԶՈՐ
Վանաձորի մայթերը հուշամատյաններ են, նրանք հիշում են այն հոգեթով ժամանակները, երբ հանրապետության երրորդ քաղաքը և՛ արդյունաբերական կենտրոն էր, և առողջարանային հանգրվան։ Տխուր-մոլոր շրջում էի գավառական այս բնակավայրի հուսալքված փողոցներով։ Մեկ էլ հանկարծ դեմս ելավ եռաշնորհ մի այր` արվեստաբան, երգիծաբան և դրամատուրգ Սամվելը Խալաթյան, որը մայրաքաղաքային տաղանդով հունցված գործեր է երկնում հայրենի բնօրրանում։ Նա կարդաց մի դրվագ իր ուշագրավ «Սեր, ջազ, քահանա» մոնոդրամայից։ «Տերտերի մոտ էլ գնացի։ Հա՛, գնացի, Գուպպի ջան։ Ասի. «Տեր հայր ջան, եկել եմ մոտդ, սիրտս բացեմ, մի խորհուրդ տաս»։ Ձեռքը դրեց գլխիս, ասում է (նմանակելով)` «Մի՜ ալեկոծվիր, աղջիկս, հիմա խոստովանության կարգ կկատարեմ։ Կթվարկեմ աշխարհի բոլոր մեղքերը, իսկ դու ամեն անգամ կասես` «Մեղա Աստծո», և հոգիդ կխաղաղվի»։


Այսօր ի՞նչ անենք, ալեկոծվե՞նք, թե՞ խաղաղվենք։ Ալեկոծվենք և աշխարհազոր կազմելով չորացնե՞նք սույն ճահիճը, թե՞ քրթմնջանք, համակերպվենք և վերստին ապավինենք մեր կորստյան հազարամյա զենք արտագաղթի գավազանին։ Մի՞թե այսօր, լինենք անկեղծ, ոտն ի գլուխ չեն որոմապատել հայրենիքը աշխարհիս գրեթե բոլոր հնարավոր հակաքրիստոնեական և, առհասարակ, սատանայական ախտերը։ ՈՒ՞մ ձեռքերով, անկասկած մեր։ Ո՞վ է, որ խոստովանության կարգ պիտի կատարի։ Այո, երիցս ճիշտ եք, մեր առաքելական հավատն ու գալիք արհավիրքների ահազանգերը։ Այսօր երկրի գլխին խոստովանության կարգ են կատարում, տեսաք, չէ՞, թե ովքեր։ Եվ եթե (տերը մի արասցե) երկիրը վերջնականապես ախտավորվի, նրանք, Իստամբուլի զավակները հրճվանքից խելքամաղ լինելով 7 օր և 8 գիշեր քեֆ են քաշելու, իսկ մենք դարձյալ և վերստին տնքալու ենք անզոր ցավից և ցասումից։ Երկիրն ախտավորվում է, վարկավորվում է սրընթաց, և երկրի կառավարիչները վերստին և դարձյալ գտնում են ելքը` բուժելու բազում վերքերը` դրամահավաքներով, ձեռքը մեկնելով սփյուռքին։ Ի դեպ, մի՞թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը, պատվարժան այս կառույցն անկարող է գալիք դեկտեմբերին մի աննախադեպ դրամահավաքով ոտքի կանգնեցնելու Կումայրի-Գյումրին, վերացնելով պետականազրկության առհավատչյա վագոն-տնակները և կառուցելով արժանապատիվ տուն ու կացարան։


Իստամբուլը, հավատացեք, որ ի սրտե հրճվում է և բերդ պարի մեղեդու տակ պորտապար է կաքավում։ ՈՒնի իրավունք, ա՜յն էլ ինչպիսի, չէ՞ որ հինգհազարամյա քաղաքակրթական բարձրակետ Էրմենիստանը, որը հաղթել է օսմանլու ցեղախմբի Ազերբայջանին, այսօր արտագաղթի առաջատարն է տարածաշրջանում։ Միաժամանակ, չէ՞ որ մենք առաջատար ենք Եհովայի վհուկների և մյուս աղանդավորական բազմահազար պղծանքի անխափան գործունեության ապահովման հարցում։
Ի դեպ, արտագաղթողների տեղը թափուր չէ բնավ և լիարյուն զբաղեցրած է ներգաղթյալ որոմով, այո, կռահեցիք, աղանդավորներով, սեռամոլագարներով և նրանց գաղափարի ու գործի բրածո-դրածո պաշտպանյալներով։
Այնինչ Հայկական լեռնաշխարհը` այսօր Կարսի կամրջից մինչև Արածանու հովիտները, գտնվում է համաշխարհային քաղաքական դիվախաղերի հանգույցում։ Խաղը կարծես թե մոտենում է յուր ավարտին։ Եվ կարծես թե, ինչպես 100 տարի` 1 դար առաջ, մենք դարձյալ ու վերստին հայտնվել ենք պատմության լուսանցքում, լուսնահարված և անմռունչ։

ՎԵՐՋԵՐԳ
Դարձյալ և վերստին օրակարգում են հետևյալ գերխնդիրները.
ա) Երկրի հետ վերջնագրով խոսող և նրա հիմքերն այլասերությամբ խարխլող յուրաքանչյուրը, անկախ իր միջազգային ճանաչումից, հայտարարվում է persona non grata,
բ) հետևելով Ռուսիո օրինակին, օրենքից դուրս են հայտարարվում աղանդավորներն ու ԼԳԲՏ-ականները` օրենքի ուժով։

Լուսաբացից առաջ զբոսնում էի Ծիծեռնակաբերդում։ Լույսը բացվում էր խումարի պես դժվարահաճ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ