«Մեր ամոթն է, որ այսօր ունենք մի օրհներգ և նույնիսկ չգիտենք, թե ով է գրել»
21.11.2017 | 12:58
Դաշնակահար Վահագն Հայրապետյանը կարծում է, որ վաղուց արդեն ժամանակն է, որ Արամ Խաչատրյանի հեղինակած Խորհրդային Հայաստանի հիմնը վերականգնվի և կրկին դառնա Հայաստանի Հանրապետության օրհներգ։
«Մենք սովորություն ունենք մերը թողած՝ ուրիշ տեղ փնտրել ինչ-որ բան։ Մեր ամոթն է, որ ունենալով Արամ Խաչատրյանի նման կոմպոզիտոր և նրա ստեղծագործությունը, այսօր ունենք մի օրհներգ և նույնիսկ չգիտենք, թե ով է գրել։ Շատ ծիծաղելի փաստ է, բայց դա ավելի շուտ մեր ամոթն է։ Մեր այսօրվա հիմնը չի համապատասխանում օրհներգի կանոններին, մինչդեռ օրհներգը կոդ է՝ ազգի կոդը։ Մեր աուրան է, մեր տրամադրությունը։ Այն օրից, երբ մենք ընդունեցինք այսօրվա օրհներգը, սկսվեց մեր թշվառ վիճակը։ Եթե այսօրվա օրհներգում փոխում ենք «թշվառ», «անտեր» բառերը, ապա պետք է կարողանանք նաև Խորհրդային Հայաստանի հիմնի տեքստում «սովետական» բառին փոխարինող գտնել։ Շառլ Ազնավուրի գրած երգն էլ օրհներգ չէ, երգ է։ Ես ճշմարտությունն եմ ասում, և բոլորս այդ ամենը մեր հոգու խորքում գիտենք։ Մենք հպարտանում ենք Մեսրոպ Մաշտոցով, որ ստեղծել է մեր այբուբենը, բայց երբ մեզ հարցնում են, թե ով է ձեր օրհներգը գրել, զարմացած իրար ենք նայում։ Բա մեզ ամոթ չէ՞, որ մեր օրհներգը Գլազունովը գրի։ Մեզ սազու՞մ է։ Ինչու՞ մերը չունենք»,- ասում է Վահագն Հայրապետյանը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
- «451° ըստ Ֆարենհայթի»
- ՈՒրիշ տեղ չկա՞ր
- «24 ժամ եղել ենք տարբեր զենքերի հրետակոծման տակ»
- «Ադրբեջանը, Թուրքիան ու ֆոսֆորային զենքն Ադրբեջանին մատակարարողները պետք է պատասխան տան դատարանի առաջ»
- «Մեր բոլորի ճակատագիրը սահմանին կանգնած հայ զինվորականի ձեռքում է»
- Կարենին անհնար էր չհարգել, նույնիսկ հակառակորդները նրան ընդունում էին որպես լեգենդ, որպես ժայռ, որպես հեղինակություն
- Եկեղեցին գոյություն ունի 2000 տարի և գոնե առաջիկա 2000 տարվա համար պետք է ապահովի եկող սերունդների հոգևոր կարիքները
- «Լճաշենցիների միավորման» դռները բաց են բոլոր լճաշենցիների առջև
- «Արտակարգ դրությունը կանցնի, բայց բոլոր ծնողների, աշակերտների, ուսուցիչների համար կմնա մի շատ լավ նորամուծություն՝ հեռավար ուսուցումը»
- «ՌԴ-ն կարող է գնալ հարաբերությունների վատթարացման ճանապարհով, եթե Թուրքիան շարունակի ազդեցության գոտին ընդլայնելու քաղաքականությունը»
- «Ռայանէյր»-ը հատուկ սպասարկում է իրականացնում
- Յակուտսկի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները նշեցին Ամանորը
- «Հայաստանը երգող ժայռերի երկիր է, և ես երազանք ունեմ նվագելու այդ ժայռերի մեջ»
- Նպատակը դիրքապահ զինվորի անվտանգությունն է
- «Ադրբեջանում պետք է տեղի ունենա համակարգային փոփոխություն, որպեսզի կառուցողական երկխոսություն ակնկալենք»
- Յակուտսկի հայերն ակտիվ մասնակցություն են ունենում եկեղեցական բոլոր տոներին
- Ստամբուլում հաղթանակ է տարել ընդդիմությունը. ի՞նչ կանի Էրդողանը
- Քրիստոնեական և հոգևոր գիտելիքների ճիշտ ուղղորդում դասընթացի միջոցով
- «Ինձ համար Արամ Իլյիչը սրբություն է»
- «ԱԳՆ-ն պետք է ավելի շատ կենտրոնանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, քան Ցեղասպանության ճանաչման խնդրի վրա»
Մեկնաբանություններ