USD484.99
EUR551.29
RUB7.25
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Ասում են...

Ասում են...
24.11.2017 | 05:43

...թե ռուսական «Звезда» հեռուստաալիքի հայտնի զրպարտանքը շատ «ծալքեր» ունի: Երբ Սեյրան Օհանյանն ընդդիմացավ և խոստացավ ընտրություններում հաղթել ու վերջ դնել նաև իր ձեռամբ հիմք դրած իշխանական արատավոր բարքերին, այդ օրերին նա հզոր հենարան ուներ Ռուսաստանում: Ասում են՝ նրան նեցուկ էր Սերգեյ Շոյգուն: Իրազեկ աղբյուրների պնդմամբ՝ նրանց հարաբերությունները շատ ջերմ էին... Ի դեպ, ասում են, թե... այդ ընկերությունից հաճախ է օգտվել Սեյրան Օհանյանը:

Հաշվի առնելով նրա տիկնոջ ներկա «վրեժխնդիր» պահվածքը, իշխանության վերնախավում կանգնած որոշ մարդկանց մերկացնելու անհագուրդ ցանկությունը, գուցե նորից հիշվել է Շոյգուի հետ ընկերությունը: Թերևս այդ պատճառով է ՌԴ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող «Звезда»-ի հաղորդավարուհին՝ սիլիկոնախեղդ շրթունքներով հայտնի Վերոնիկա Կրաշենիննիկովան, «զարմանում», թե՝ ՀՀԿ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ լոգոյի մասին հարցին պատասխանելով՝ «...один из руководителей подтвердил: да, мы арийцы!»: Հետաքրքիր է, ՀՀԿ-ից ո՞վ է նրա հետ զրուցել: Իսկ գուցե ոչ թե ՀՀԿ-ականի, այլ ՀՀԿ-ից անջատված Սեյրան Օհանյանի կամ նրա ստատուսագիր տիկնո՞ջ հետ է զրուցել գլոբալիզացիայի հայտնի կողմնակից Կրաշենիննիկովան: Գուցե և... Հո իզուր չեն ասում, թե քաղաքականության մեջ շատ հարցեր հնարավոր է «գլուխ բերել» ընկերության միջոցով:

Դիտվել է՝ 15302

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao