Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

ԱԺ-ն մերժեց ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» նախագիծը

ԱԺ-ն մերժեց ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» նախագիծը
05.12.2017 | 18:29

ԱԺ հերթական քառօրյա մեկնարկին քննարկման դրվեց «Ելք» խմբակցության հեղինակած՝ ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը, որը հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել: Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ այս հարցի վերաբերյալ քննարկում է եղել, և 3 խմբակցությունները մերժել են: Ըստ նրա, իրենց առաջարկածը «թաց ու չորը տարբերակող, տեղեկացնող» նախագիծ է:


Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ՀՀ քաղաքացիները հունվարի 1-ից նոր իրողության առաջ են կանգնելու, քանի որ նոր թանկացումներ են լինելու: «Քաղաքացիները կհիշեն, որ «Ելք» խմբակցությունը նման նախագիծ ուներ, ու եթե մտածում էին, որ Հայաստանը թափով շարժվում է առաջ, մարդիկ ավելի լավ էին ապրում, կարող էիք կողմ լինել, ու կստեղծվեր հանձնաժողով»,- ասաց նա։ Մարուքյանը շեշտեց, որ այս տարիների ընթացքում չկա մեկ ուսումնասիրություն, որը վկայում է, որ ԵԱՏՄ-ն օգուտ է ՀՀ-ին: «Դրա համար էլ տեղի ունեցան ահասարսուռ քննարկումներ, ու ահաբեկման ֆոնին էլ քննարկվում էր մեր նախագիծը։ Ձեր կողմից հակառուսական տրամադրություններ են Հայաստանում տարածվել, վստահ եմ, որ ՌԴ ձեր գործընկերները հիասթափված են ձեզնից, որ այդքան հակառուսականություն եք տարածում մեր ժողովրդի մեջ»,- ասաց Մարուքյանը: Նրա խոսքով՝ ՌԴ-ի ու իշխանության ներկայացուցիչների համար Հայաստանը չի դիտարկվել որպես զարգացող Հայաստան, ՌԴ դաշնակից Հայաստան. «Դուք այդ ձևով չեք դիտարկել, որ Ռուսաստանին անհրաժեշտ է զարգացող գործընկեր Հայաստան»:


Հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանն էլ ասաց, որ քննարկման ժամանակ բոլոր բերված փաստերն էլ քննարկման արժանացել են:
«Իսկ այն եզրահանգումները, որ արվում են՝ թանկացումները կապված են ԵԱՏՄ-ի հետ, չկա որևէ տնտեսական հիմնավորում դրա վերաբերյալ, որ ներդրումները դրա համար են նվազել»,- ասաց նա և հավելեց, որ չկա որևէ միություն, որտեղ խնդիրներ չլինեն: ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը վարման կարգով ձայն խնդրեց և նկատեց, որ պետք է արձանագրել, որ ԵԱՏՄ և ԵՄ-ի արհեստական հակադրությունը չի բխում ՀՀ շահերից: Նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց 6 կողմ, 76 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Դիտվել է՝ 3797

Մեկնաբանություններ