Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը
06.12.2017 | 16:50

ԱԺ-ն վավերացրեց «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որին դեմ քվեարկեցին «Ծառուկյան» խմբակցության 23 պատգամավորներ:

Դիտվել է՝ 3924

Մեկնաբանություններ