Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Տնտեսական կայունությունն օրախնդիր անհրաժեշտություն է

Տնտեսական կայունությունն օրախնդիր անհրաժեշտություն է
08.12.2017 | 03:41

Աղքատության ցուցանիշը տնտեսության ինդիկատորն է, ու թեև շուրջ մեկ տարի կառավարությունը տնտեսական բարեփոխումներ է իրականացնում, սակայն մեկ տարում վերականգնել տարիների ընթացքում քայքայվածը` դժվար խնդիր է։ Գուցե այս պահին տնտեսական աճ ապահովելը, որը գործնականում զգալիորեն կանդրադառնար սոցիալական իրավիճակի վրա, անհնար է, սակայն տնտեսության կայունացման ապահովումն օրախնդիր անհրաժեշտություն է։ Թեմայի շուրջ զրուցեցինք մի քանի նախարարի հետ:

«ՉԻ ԱԶԴԵԼՈՒ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՎՐԱ»

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ (տնտեսական զարգացման և ներդրումների նախարար)
-Պարոն նախարար, ի՞նչ եք կարծում, այսօր տնտեսությունը կայունացա՞ծ է, թե՞ կայունացման փուլում է, և ե՞րբ կարող ենք ակնկալել զարգացում, որը կնպաստի աղքատության նվազմանը։
-Մեր տնտեսությունը կայունացման փուլում է և գնում է դեպի զարգացում։ Աշխատում ենք ստեղծել բոլոր անհրաժեշտ նախադրյալները կայուն զարգացում ապահովելու համար։ Եվ ամենակարևորը, որպեսզի մեր տնտեսության աճը լինի ներառական։ Այսինքն, պետք է հնարավորինս լայն խավեր ընդգրկված լինեն տնտեսական աճի գործընթացում։
-Ի՞նչ եք կարծում, ժամանակը չէ՞, որ կառավարությունը դադարեցնի օպտիմալացման բարեփոխումները, քանի որ դա ևս նպաստում է աղքատության աճին։
-Ոչ, այդ քաղաքականությունը երբևիցե չի ազդելու աղքատության ցուցանիշի վրա։

«ԿԽՈՍԵՆՔ ՓԱՍՏԵՐՈՎ»

ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ (գյուղատնտեսության նախարար)
-Պարոն նախարար, չե՞ք կարծում, որ այսօր գրանցված աղքատության աճը ինչ-որ տեղ նաև արտացոլում է գյուղատնտեսության վիճակը, որը պետք է ապահովեր բնակչության որոշ հատվածի սոցիալական բարեկեցությունը։ Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված աղքատության ծավալների աճը, և ձեր ոլորտում անելիքներ չունե՞ք այդ ցուցանիշը նվազեցնելու ուղղությամբ։
-Իհարկե, ոչ միայն մեր, այլև այն գերատեսչությունները, որոնք պատասխանատու են տնտեսության զարգացման համար, շատ բան ունեն անելու աղքատության ցուցանիշը նվազեցնելու առումով։
-Ձեր ղեկավարած նախարարությունն ի՞նչ է արել այդ ուղղությամբ։
-Շատ ծրագրեր ենք իրականացրել, սկսած գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմանների դյուրացումից, վերջացրած որակյալ սերմացուների ապահովումով։ Մի խոսքով, դժվար է բոլոր ծրագրերը ներկայացնել, մենք դրանց մասին տարվա ընթացքում մանրամասն խոսել ենք։ Սակայն դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ իրականացված ծրագրերի ազդեցությունը գործնականում տեսանելի կլինի հաջորդ տարիներին։ Մենք 2019-ի համար մշակել ենք շատ հետաքրքիր և լավ ծրագրեր։ Համոզված եմ, որ տարեցտարի գյուղատնտեսության մասով դրական արդյունքներ կունենանք, ինչը կնպաստի աղքատության ցուցանիշի նվազեցմանը։ Սակայն մեկ տարում անհնար է լուրջ փոփոխություններ ակնկալել սոցիալական ոլորտում։ Ելնելով եղած ռեսուրսներից, մենք անում ենք հնարավորը։
-Ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում տարեվերջին։
-Նախապես ճիշտ չեմ համարում կանխատեսել. տարին կամփոփենք և կխոսենք փաստերով։


«ՆՊԱՍՏԵԼՈՒ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՄԱՆԸ»

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ (ԿԳ նախարար)
-Պարոն նախարար, աղքատության ցուցանիշի աճը չէր կարող շրջանցել նաև կրթական ոլորտը, ըստ Ձեզ, այն զգալի՞ է։
-ՈՒսանողների շրջանում, վստահաբար կարող եմ ասել, որ այն զգալի է։ ՈՒնենք ուսանողական հսկայական շերտ, որն ուսման վճարների զեղչերի կարիք ունի։
-Իսկ չե՞ք կարծում, որ կադրերի կրճատման գործընթացը չի նպաստում աղքատության ծավալների նվազմանը։
-Բարձրագույն կրթության օրենքի ընդունումը մի շարք հարցերի լուծում կտա։ Մասնավորապես, օրենքում լուրջ շեշտադրում է արված ուսանողների սոցիալական վիճակի և կրթաթոշակի հետ կապված քաղաքականությանը, ինչը կարևոր գործոն է աղքատության ցուցանիշի նվազմանը նպաստելու հարցում։


Ճեպազրույցները`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ