Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ելքը» առաջադրել է բոլորի համար ընդունելի թեկնածու»

«Ելքը» առաջադրել է բոլորի համար ընդունելի թեկնածու»
15.12.2017 | 00:55

Այսօր ողջ քաղաքական դաշտը սպասման մեջ է: 2018-ի ապրիլին ընդառաջ բոլորին հետաքրքրում է մեկ հարց` ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը: Ընդդիմությունն էլ, իշխանության պես, մինչ երեկ սպասում էր վերադասավորման: Սակայն երեկ ճեղքում եղավ. «Ելքը» նախագահի սեփական թեկնածու առաջադրեց, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց. ««Ելք» խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ «Ելքը» բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ պատգամավորների 1/4-ի ստորագրություններն ապահովելու համար»: Իշխանության ներկայացուցիչներն էլ հայտարարում են, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն արդեն իրողություն է: Այս զարգացումների մասին «Իրատեսը» զրուցեց քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:

-ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Հայաստանում ընդդիմություն չկա, կան ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչներ: Ձեր դիտարկմամբ, Հայաստանում, ի վերջո, ընդդիմություն կա՞:
-Խորհրդարանում փաստացի կա երկու ընդդիմություն`«Ելքը» և «Ծառուկյան» դաշինքը: Փորձը ցույց է տալիս, որ «Ծառուկյան» դաշինքը բիզնես ընդդիմություն է, օրինակ, «Առինջ մոլի» դեպքում ընդդիմություն է, այլ դեպքերում` ոչ: «Ելքը» ընդհանուր առմամբ, ընդդիմություն է ընկալվում, բայց երբ Արարատ Միրզոյանն ասում է, որ մեզ ձեռնտու է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Կարեն Կարապետյանը, սա քաղաքական նոնսենս է: Չի կարող ՀՀԿ-ի ղեկավարը «ձեռք չտալ», իսկ տեղակալը «ձեռք տալ»: Այս առումով, այն դասական ընդդիմությունը, որին սովոր ենք, կարծես չկա: Սա էլ է նորմալ, անցել է մեկ շրջափուլ` 25 տարի, տարբեր ուժեր եկան-անցան, մի մասը դեռ մնացել է ՀՀԿ խմբակցությունում, մի մասն արենայից դուրս եկավ, եկան նոր դեմքեր: Ընդհանուր առմամբ, 88-ին եկած սերունդը հեռանում է, քանի որ իշխանությունում ամեն ինչ տեսանելի է, երևում են նոր սերնդի ներկայացուցիչները, որոնք ակտիվ են եղել, ամբիոն են ունեցել և հնարավորություն, հայտնվել են խորհրդարանում: Իսկ ընդդիմադիր դաշտը նոր պետք է ձևավորվի, ասում են` սուրբ տեղը դատարկ չի մնում: Նոր սերունդը կձևավորի նոր ընդդիմություն: Այսօր արենայում փաստացի երևում է միայն «Ելքը»:
-Բայց «Ծառուկյան» դաշինքն էլ է իրեն ընդդիմություն համարում:
-Դեյուրե` այո: Ըստ սահմանադրության, այլևս այլընտրանք չկա, եթե իշխանություն չես, ուրեմն ընդդիմություն ես:
-Հասարակության ընկալմամբ այդ ուժը դիտարկվու՞մ է ընդդիմություն:
-Ոչ, չի ընկալվում: Շատ բան է ընկալվում, սակայն ոչ ընդդիմություն, օրինակ` փրկիչ, լավ տղա, որը օգնում է, այսինքն, ամեն ինչ ընկալվում է, բայց ոչ ընդդիմադիր քաղաքական գործիչ:
-Այսպիսի ընդդիմությունը զգոնացնու՞մ է իշխանությանը:
-Ոչ, դրա համար էլ իշխանության ներսում ձևավորվում են հակոբհակոբյաններ, որոնք ամբախ-զամբախ, ինչ ասես կարող են խոսել և ընդդիմությունից ոչ մի հարված չստանալ: Դրա համար էլ հասարակությունն է սկսել անդրադառնալ այդ հայտարարություններին:
-Ընդդիմադիրներից ոմանք կշտամբեցին հասարակությանը, թե նման պատգամավորների մուտքը ԱԺ նաև նրանց մեղքով է եղել:
-Ես էլ եմ ասում, որ հասարակության մեղքը կա, բայց մի բան է, երբ ես եմ ասում, որ քաղաքական գործիչ չեմ, մեկ այլ բան, երբ դա քաղաքական գործիչն է ասում: Այո, հիմա մեղադրում են հասարակությանը, բայց 2022-ի ընտրություններից առաջ ոչ ոք նման բան չի ասի, քանի որ ձայներ կկորցնի:
-Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը միայն խորհրդարանում են, արտախորհրդարանական ոչ մի ուժ չկա: Սա քաղաքական դաշտի աղքատացման, ամայացման մասին չի՞ վկայում:
-Իսկ Հայաստանում ե՞րբ է խորհրդարանից դուրս ընդդիմություն եղել: Արտախորհրդարանական ուժերը երբեք էլ հարթակ չեն ունեցել: Միայն ընտրություններից ընտրություն է եղել այդպիսի հարթակ, այսինքն` նախընտրական ժամանակահատվածում խոսելու հնարավորություն: Մնացած ժամանակ նրանք հարթակ չունեն, գուցե մամուլում, հեռուստահաղորդումներում ներկայություն են ապահովում տարվա մեջ մեկ-երկու անգամ, բայց հասարակությունը նրանց վրա չի սևեռվում:
-Երեկ ճեղքում եղավ. «Ելքը» նախագահի սեփական թեկնածուի մասին հայտարարեց և որոշեց բանակցություններ վարել «Ծառուկյան» դաշինքի հետ` պատգամավորների ստորագրությունն ապահովելու համար: Ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջադրմանը:
-Չեմ հավատում, որ հնարավոր կլինի այս քայլը: Մի բան է առաջադրելը, մեկ այլ բան` այդ թեկնածուն կանցնի՞, թե՞ ոչ, որովհետև նախագահ դառնալու համար հարկավոր է խորհրդարանի 3/4-ի համաձայնությունը: Իսկ դրա համար միայն «Ծառուկյան» խմբակցությունը բավարար չէ, եթե ՀՅԴ-ին էլ համոզեն, միևնույն է, հնարավոր չէ անցկացնել իրենց թեկնածուին: Բայց սա քաղաքական ճիշտ քայլ է:
-Ընդհանուր առմամբ, Արտակ Զեյնալյանը մրցակցայի՞ն թեկնածու է:
-Նրանք ընտրել են այնպիսի մարդու, որն ընդունելի է բոլորի, այդ թվում` իշխանության համար: Պատերազմում վիրավորվել է, ոտք է կորցրել: Բժիշկ է, քաղաքական գործիչ չէ, գործունեության ոլորտը իրավական է, մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական հարցերով խնդիրներ լուծող է և այլն: ՈՒնի բավական լավ իմիջ: Այս առումով շատ լավ թեկնածու են ընտրել: Բայց անգամ այս դեպքում հնարավոր չէ, որ նա անցնի: Եթե «Հանրապետականը» մեկ քաղաքում` Վանաձորում, չհամաձայնեց ժողովրդավարություն խաղալ և «Լուսավոր Հայաստանին» զիջել քաղաքապետի պաշտոնը, հանրապետության նախագահի պաշտոնը կզիջի՞: Չի՛ զիջի:

-Հարց է նաև` «Ծառուկյան» դաշինքը կհամաձայնի՞ բանակցել «Ելքի» հետ, թե՞ սեփական թեկնածուն կունենա:
-Չգիտեմ, գուցե նրանք էլ փորձեն ընդդիմություն խաղալ ու գնալ բանակցությունների, այդ դեպքում էլ կստացվի նույնը, ինչ եղավ Վանաձորում:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ