«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Մենք ունենք վերելքի միտում»

«Մենք ունենք վերելքի միտում»
15.12.2017 | 11:45

Առկա գնաճը չի կարող բացասական ազդեցություն չթողնել աղքատության ցուցանիշի վրա։ Սովորաբար, երբ առաջանում է վտանգ, որ սոցիալապես խոցելի խավը կարող է հայտնվել ավելի ծանր վիճակում, ապա բարդություններից խուսափելու նպատակով պետությունը վերանայում է իր սոցիալական քաղաքականությունը, թեկուզ կարճ ժամանակով։ Այս պահին այդ մոտեցման կարիքը չկա՞` հարցրինք ֆինանսների նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՆ։


-Տնտեսագիտական ընդունված կանոն է` տնտեսական անկումների ժամանակ առաջին հերթին պետք է պաշտպանել սոցիալապես անապահով խավին։ Տնտեսության վերելքի ժամանակահատվածում եկամուտների ավելացումը նպաստում է այդ խնդրի լուծմանը։ Այսօրվա դրությամբ մենք փորձում ենք ակտիվացնել տնտեսությունը, ստեղծել աշխատատեղեր` աղքատության ցուցանիշը նվազեցնելու համար։ Եթե, Աստված մի արասցե, տնտեսությունը դրսևորի հակառակ միտում, բնականաբար, ամեն ինչ պետք է անենք սոցիալապես անապահով խավի համար։
-Այս պահին տնտեսության անկման միտում չի՞ նկատվում։
-Մենք ունենք վերելքի միտում և պետք է ավելի շատ զարկ տանք դրան։ Ընդգծեմ, մեր քաղաքականությունը հետևյալն է. այն մարդիկ, ովքեր ունակ են գեներացնելու եկամուտները, պետք է գտնեն իրենց աշխատատեղերը։ Այս մոտեցումը սոցիալական վիճակի բարելավման համար լավագույն և ճիշտ տարբերակն է։
-Ի դեպ, եկամուտների մասին. մինչև տարեվերջ կհաջողվի՞ հավաքագրել նախատեսված 1 տրիլիոն 135 միլիարդը։
-Կարծում եմ` այո։ Ավելին, հնարավոր է այդ ցուցանիշի գերակատարում։ Այս պահին կան դրա բոլոր նախադրյալները։
-Գերակատարումը հնարավոր է դառնում տնտեսական աճի՞, թե՞ վարչարարության հաշվին։
-Հիմնականում` վարչարարության հաշվին։ Իհարկե, տնտեսական աճն էլ մի փոքր բարձր կլինի, սակայն որ այդ գործոնը մեզ չխաբի, մենք դիտարկում ենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, որը մոտ 0,5-0,6 տոկոսային կետով կարող է ավելի բարձր լինել։
-ՈՒրեմն, ՊԵԿ-ը իր «տեղու՞մ» է։
-Այո։

Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ