Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Կարծում եմ՝ չենք խոսի գումարների փոշիացումից»

«Կարծում եմ՝ չենք խոսի գումարների փոշիացումից»
15.12.2017 | 11:49

Նոր վարկ, կամ, ավելի ճիշտ, նախկին ծրագրի շարունակությունը երեկ գործադիրի նիստում հաստատվեց։ KFW բանկը 18,5 մլն եվրո է հատկացնում Ախուրյանի շրջանում ոռոգման ցանցի վերականգնման համար։ Այդ գումարով կառուցվելու են ջրամբարին մոտեցնող ջրագծերը և ներտնտեսային ցանցը։ Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2014-ին։ Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այդ ծրագրով մինչ օրս և որքանով են հատկացված միջոցները արդյունավետ ծախսվել` կառավարության նիստից հետո հարցրինք ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ։


-2014-ից իրականացել է 37,5 մլն դրամի ներդրում ոռոգման համակարգի վերականգնման համար։ Մեխանիկականից անցել ենք ինքնահոս համակարգի,- ասաց պարոն Հարությունյանը։
-Կատարված աշխատանքի արդյունքներից գո՞հ եք, վաղը-մյուս օրը չե՞ք ասի, թե գումարները փոշիացվել են։
-Արդյունքներից գոհ եմ, և կարծում եմ, որ չենք խոսի գումարների փոշիացումից։ Ասեմ ավելին. 2018-ից սկսում ենք մեկ այլ ծրագիր, որով ևս 50 մլն դոլարի ներդրում է իրականացվելու` 99 համայնքներում ոռոգման համակարգերի վերականգնման նպատակով, որի շահառուների թիվը մոտ 150 հազար է։
-Նոր ծրագրով կաթիլային ոռոգման համակարգ ներդրվելու՞ է, արդեն ներդրվածներից շահառուները գո՞հ են։
-Նոր ծրագիրը չի ենթադրում կաթիլային ոռոգման համակարգի ներդրում, խոսքը միայն ոռոգման համակարգի վերականգնման մասին է։ Ինչ վերաբերում է կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը, ապա երկու մարզերում` Արմավիրի Բաղրամյան-Նորակերտ հատվածում փորձնական տեղադրում ենք կաթիլային համակարգ, որի աշխատանքները հաջորդ տարի կավարտենք։ Երկրորդ համայնքը, որտեղ ևս փորձնական այս համակարգը կներդրվի, Վեդու ջրամբարի հատվածն է։ Երկու մարզերում էլ կաթիլային համակարգը նախատեսված է 500 հոգու համար։ Մեր նպատակն է նաև, որ շահառուները տեսնեն այս համակարգի բարձր արդյունավետությունը։


Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 4722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ