Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հաղորդում զանգվածային բնույթի հանցագործության մասին

Հաղորդում զանգվածային բնույթի հանցագործության մասին
21.12.2017 | 20:50

ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքում 2017 թ. դեկտեմբերի 13-ին հրապարակել է «Գնահատականներն արհեստածին են» վերտառությամբ մի տեղեկատվություն, որով ներողություն խնդրելու փոխարեն, թույլ է տվել հերթական կեղծիքը: Ի՞նչ է՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հիմա էլ մի նոր պարզաբանմա՞մբ է հանդես գալու, թե այս անգամ էլ ինքն է շփոթել և իրար խառնել թվերը։

ՀՀ առողջապահության նախարարության հիշյալ տեղեկատվության մեջ նշված է. «Դեկտեմբերի 5-ին «Ազատություն» ռադիոկայանի մեկ ժամ տևողությամբ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նախարարը վկայակոչել է հարցումների արդյունքներ։
«Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014 թթ. ազգային հետազոտության» արդյունքների վերլուծությամբ` 15 տարեկան հարցված տղաների 21 տոկոսը և աղջիկների 1 տոկոսն անանուն հարցման ժամանակ նշել են, որ ունեցել են սեռական հարաբերություն (euro.who.int, 180 էջ)։


Ավելի վաղ` 2010 թ. կատարված նույն հետազոտության արդյունքներով 15 տարեկան տղաների 45 տոկոսն է ասել՝ այո, սեռական հարաբերություն ունեցել եմ, իսկ աղջիկների` 2 տոկոսը (euro.who, էջ 174)։ Նախարարի շփոթմունքն այն էր, որ Հայաստանում 15 տարեկան տղաների 25 % ցուցանիշը ներկայացվել է նույն տարիքի աղջիկների 1 % ցուցանիշի փոխարեն»։
ՀՀ առողջապահության նախարարության վերը մեջբերված «պարզաբանումից» ակնհայտ է նախարարության հերթական կեղծիքը. ըստ նախարարության, «Նախարարի շփոթմունքն այն էր, որ Հայաստանում 15 տարեկան տղաների 25 % ցուցանիշը ներկայացվել է նույն տարիքի աղջիկների 1 % ցուցանիշի փոխարեն»: Մինչդեռ, իրականում նույնիսկ նախարարության վկայակոչած և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած վերոնշյալ տեղեկատվության մեջ Հայաստանում 15 տարեկան տղաների 25 % ցուցանիշ գոյություն չունի, բոլորովին այլ թվեր են՝ 21 տոկոս և 45 տոկոս: Ի՞նչ է՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հիմա էլ մի նոր պարզաբանմա՞մբ է հանդես գալու, թե, նախարարից հետո, այս անգամ էլ ինքն է շփոթել և իրար խառնել թվերը, ինչն այս դեպքում, իհարկե, ավելին կլինի, քան սոսկ զավեշտը, կլինի կատարյալ խայտառակություն:
Դեռ կպարզենք, թե ո՞ր կազմակերպությունը և ովքե՞ր են կազմել «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2010 թ. ազգային հետազոտություն», «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014 թթ. ազգային հետազոտություն» փաստաթղթերը, կատարել կամ չկատարել վերոնշյալ հետազոտությունը: Նշված փաստաթղթերը կազմած, հետազոտությունները կատարած կամ չկատարած բոլոր համապատասխան անձինք պատասխան են տալու (ներառյալ՝ քրեական) կեղծիքներ կատարելու, իրականում արված թե չարված հետազոտության կեղծ արդյունքներ ներկայացնելու համար, եթե չապացուցեն, որ իրենց հետազոտության արդյունքները կեղծ չեն, չներկայացնեն դրանց հիմքերը: Դեռ պարզելու ենթակա է նաև, թե ո՞ւմ պատվերով կամ հանձնարարությամբ, ի՞նչ ֆինանսավորմամբ են նրանք կատարել վերոնշյալ հետազոտությունները: Առանձնապես չենք զարմանա, եթե պարզվի, որ այդ հետազոտությունները ԱՀԿ-ի կամ եվրոպական, արևմտյան ինչ-որ կազմակերպության ֆինանսավորմամբ ու պատվերով են կատարվել…


Հայաստանաբնակ հայ աղջնակների փոխարեն, Հայաստանի 15-ամյա պատանիների 25 տոկոսին ներկայացնելով արդեն սեռական փորձ ունեցած, դրա հետ կապված իրողությունը չի դադարում է քրեական հանցագործություն լինելուց: Հայաստանում 15-ամյա անձի հետ սեռական հարաբերությունը, անկախ նրանից՝ նա աղջիկ է, թե տղա, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի («Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ»), հանցագործություն է: Եթե համարենք, թե Հայաստանի 15-ամյա պատանիների հետ սեռական հարաբերություն ունեցած կամ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած իգական սեռի անձինք 18 տարեկան չեն եղել (ինչը համարելու հիմք ոչ մենք ունենք, ոչ ՀՀ առողջապահության նախարարը), ապա ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած հիշյալ տեղեկատվությունից ստացվում է, որ Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների մինչև 25 տոկոսը կույս չէ և անբարոյական է, իսկ եթե համարենք, որ 15-ամյա նույն պատանիներին առաջին սեռական փորձը «պարգևած» աղջիկները և (կամ) կանայք 18 տարեկանից բարձր են եղել, ապա ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տեղեկատվությունից (ըստ էության, Հայաստանում զանգվածային բնույթ ստացած հանցագործության մասին հաղորդումից) ստացվում է, որ նրանք անբարոյական լինելուց բացի, նաև հանցագործ են:


Ընդգծենք, որ Հայաստանում զանգվածային բնույթ ստացած հանցագործության մասին ՀՀ առողջապահության նախարարի ու նախարարության վերոնշյալ հրապարակային հաղորդումներին պարտավո՛ր են ընթացք տալ ՀՀ գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն` քրեական գործ հարուցելու որոշում կայացնելով, նախարարից, նախարարության համապատասխան պաշտոնյայից, վերոնշյալ հարցումները, հետազոտություններն իրականացրած կազմակերպության պատասխանատուներից բացատրություններ, ցուցմունքներ վերցնելով, եթե, իհարկե, տրված չեն քաղաքական ու համակարգային կոռուպցիային:
Փորձելով բացատրել 13-ամյա աղջնակներին «Գարդասիլով» պատվաստելու անհրաժեշտությունը, ՀՀ առողջապահության նախարարությունն իր վերոնշյալ տեղեկատվության մեջ նշել է.
«Ի գիտություն պատվաստման տարիքային խումբը շահարկողների նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման համաձայն պատվաստումներն առաջարկվում է կատարել 9-14 տարեկանների խմբում, քանի որ այս տարիքում ձևավորվում է լավագույն իմուն պատասխանը»:
Նախ նշենք, որ կարդալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշումն արտահայտող փաստաթուղթը, մենք դրանում, մասնավորապես` տվյալ փաստաթղթի «Իմունային պատասխան ՄՊՎ-ի վարակից հետո» և «Պատվաստանյութի իմունոգենություն, արդյունավետություն» բաժիններում չգտանք պատվաստումները 9-14 տարեկանների խմբում կատարելու ԱՀԿ-ի որևէ առաջարկ՝ այն հիմնավորմամբ, թե այս տարիքում է ձևավորվում լավագույն իմուն պատասխանը: Հիշյալ բաժիններից վերջինում նշված է ոչ թե այն մասին, որ 9-14 տարեկանների խմբում ձևավորվում է լավագույն իմուն պատասխանը, այլ այն մասին, որ «Նախադեռահասային և դեռահասային տարիքի տղաների և աղջիկների մոտ տարիքային սահմանների ընդլայնումը հնարավոր է դարձել այն հետազոտությունների հիման վրա, որոնք ապացուցեցին, որ դեռահաս աղջիկների մոտ իմուն պատասխանն ավելի ցածր չի, քան կանանց մոտ»: Ակնհայտ է, որ խոսքը ոչ թե 9-14 տարեկան աղջիկների խմբում լավագույն իմուն պատասխանի ձևավորված լինելու կամ ավելի բարձր իմուն պատասխանի առկայության մասին է` ի համեմատ ավելի բարձր տարիքի աղջիկների և կանանց, այլ 9-14 տարեկանների շրջանում կանանց մոտ արձանագրված իմուն պատասխանից ավելի ցածր իմուն պատասխան չհայտնաբերելու: Եթե ՀՀ առողջապահության նախարարությունը չմատնանշի, թե ԱՀԿ պաշտոնական դիրքորոշումն արտահայտող փաստաթղթի որոշակի ո՞ր էջում, որոշակի որտե՞ղ է գրված, թե «պատվաստումներն առաջարկվում է կատարել 9-14 տարեկանների խմբում, քանի որ այս տարիքում ձևավորվում է լավագույն իմուն պատասխանը», չմեջբերի այդ առաջարկն ու բացատրությունն արտահայտող համապատասխան հատվածը, ապա մենք կարձանագրենք ՀՀ առողջապահության նախարարության հերթական կեղծիքը:


ՀՀ առողջապահության նախարարությունը 13-ամյա աղջնակներին պատվաստելու առնչությամբ իր վերոնշյալ բացատրությամբ անտեսել է հենց նույնի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի վերոնշյալ պատճառաբանությունը: Դրանից բացի, նախարարն ասել է նաև. «Վերցրել ենք այդ տարիքը` 13 տարեկանը, այդ տարիքը համահունչ է Համաշխարհային առողջապահական կազմակերպության խորհուրդներին` 12-14 տարեկան հասակում պատվաստել, ինչը և կիրառվել է Հայաստանում»: Հիմա տեսնենք, թե Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերոնշյալ խորհուրդն ինչո՞վ է պայմանավորված` 9-14 տարեկանների խմբում ձևավորված լավագույն իմուն պատասխանո՞վ, ինչպես ներկայացրել է նախարարությունը, թե այն հանգամանքով, որ ԱՀԿ-ն նույնպես, ինչպես նրանից ազդված, նրա պատճառաբանությունը կրկնած ու «շփոթմունք» թույլ տված նախարարը, համարում է, որ 15-ամյա աղջնակներն արդեն սեռական կյանքի փորձ ունեն, հետևաբար նրանց պետք է պատվաստել մինչ այդ:
ՀՀ կառավարության 09.11.2017թ. N 47 արձանագրային որոշման նախագծին ՀՀ առողջապահության նախարարը որպես որոշման հիմնավորում կցել է «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ» վերտառությամբ ԱՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը (մայիս, 2017թ.), որում բառացի նշված է.
«Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման համար ԱՀԿ-ն որպես առաջնային թիրախային քանակակազմ առաջարկում է 9-14 տարեկան աղջիկներին՝ մինչև սեռական ակտիվությունը: Պատվաստման ռազմավարությունները առաջնահերթ պետք է ուղված լինեն այս նպատակային քանակակազմի շրջանում բարձր ընդգրկվածություն ապահովելուն»:
Ճիշտ էլ բառ ու բառակապակցություն են օգտագործել՝ «թիրախային», «առաջնային թիրախային քանակակազմ»… Չեն էլ թաքցնում, թե ինչ են ուզում անել և ինչ են անում: ԱՀԿ-ն մեր և այլ երկրների նշված տարիքի աղջնակներին ընտրել և առաջարկում է որպես առաջնային թիրախային քանակակազմ: Իսկ Ա՞ՀԿ-ն է պատասխան տալու վաղը կամ մյուս օրն այդ աղջնակների չբեր դառնալու դեպքում… ԱՀԿ-ն, ի թիվս դեղագործական այլ հսկաների, ֆինանսավորվում է նաև «Գարդասիլ» արտադրող, ԱՄՆ-ում ժամանակին մեկ այլ խնդրի հետ կապված դատական խայտառակ սկանդալի մեջ հայտնված, վատահամբավ ու խիստ կասկածելի ամերիկյան «Merck» («Մերկ») ընկերության կողմից (վերջինին ավելի քան 321 մլն ԱՄՆ դոլար քրեական տուգանքի ենթարկելու վերաբերյալ ԱՄՆ դատարանի վճիռ կա և, հետևաբար, «Գարդասիլի» հարցում այդ առումով, կարծում ենք, չի կարող լինել անաչառ, ոչ շահագրգիռ կողմ: Թերևս հենց այդ պատճառով է, որ ԱՀԿ-ն, ըստ էության, զբաղված է «Գարդասիլ» պատվաստանյութի ու ՄՊՎ-ի դեմ պատվաստումների լոբբինգով: Բացի նշվածից, բացառված չէ, որ ԱՀԿ-ն հիշյալ լոբբինգով զբաղվելով, առաջնորդվում է այն ծրագրով կամ ձգտում է այն խնդրին, որի մասին ամերիկյան միլիարդատեր Բիլ Գեյթսն առանց թաքցնելու, բացեիբաց հայտնել է հետևյալը. «Երկրի բնակչությունն այսօր կազմում է 6,8 միլիարդ մարդ և ձգտում է 9 միլիարդի, և եթե մենք լավ աշխատանք կատարենք, ապա նոր պատվաստանյութերի, առողջապահական և վերարտադրողական առողջության ծառայությունների միջոցով կկարողանանք կրճատել մարդկանց քանակը 10-15 տոկոսով»:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ