Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դիրքապահները ցանկացած պահի պատրաստ են խափանելու հակառակորդի չարանենգ մտադրությունները

Դիրքապահները ցանկացած պահի պատրաստ են խափանելու հակառակորդի չարանենգ մտադրությունները
22.12.2017 | 11:27

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապն ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը իրականացրել է «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի՝ ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում: ՀՐԱՅՐ ՓԱՇԱՅԱՆԸ հանդիպել, զրուցել է դիրքապահ զինվորների հետ, ներկայացրել մերօրյա հերոսներին, նրանց պատկերացումները հայրենիքի պաշտպանության, բանակային ծառայության, հրամանատար-զինվոր փոխհարաբերությունների, բազմաթիվ այլ հարցերի մասին և ամփոփել դրանք առանձին գրքում։


Մեզ հետ զրույցում Հրայր Փաշայանը նշեց, որ գրքում ներկայացված են 32 դիրքապահ զինծառայողների մասին պատմություններ, ծառայողներ, որոնք աչքի են ընկել զինծառայության և հատկապես դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց բարեխղճությամբ, մասնագիտական աշխատանքը բարձր մակարդակով կատարելիս։ Մեր զրուցակիցը նկատում է, որ դիրքերում ծառայող յուրաքանչյուր զինվոր արժանի է լավագույնի կոչմանը, սակայն ընտրվել է 32 զինվոր՝ զորամասերի հրամանատարության խորհրդով։ Ծրագիրը միտված է բոլոր դիրքապահների հայրենանվեր առաքելության արժևորմանը, և զուտ տեխնիկական առումով հնարավոր չի եղել բոլորին ներկայացնել։


Հրայր Փաշայանը նշում է, որ դիրքապահ զինվորների հետ զրուցելով, նկատել է մեկ ընդհանրություն. բոլորն էլ հայրենիքին, ծառայությանը նվիրված տղաներ են, հասկանում են, թե ինչ գործ են կատարում, ինչ կարևորություն ունի այն առաքելությունը, որ ստանձնել են։
Ըստ մեր զրուցակցի՝ ծառայությունը փոխում է տղաներին։ Նրանք խոստովանում են, որ մինչ զորակոչվելը զինծառայության մասին ունեին ոչ ճիշտ պատկերացում։ Բանակ գալով՝ նրանք տեսել են կուռ, միասնական կոլեկտիվ։ Նրանք հաղթահարում են ցանկացած դժվարություն, քանի որ գիտակցաբար են կատարում իրենց պարտքը հայրենիքի հանդեպ։
Հրայր Փաշայանը շեշտում է, որ մեր սահմանները հուսալի ձեռքերում են, քանի որ այսօր դիրքերում կանգնած 18-20 տարեկան տղաներն ու նրանց ուսուցանող հրամանատարները ցանկացած պահի պատրաստ են հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու և խափանելու հակառակորդի չարանենգ մտադրությունները։ Տղաները պատրաստ են մեկը մյուսին թիկունք կանգնելու, կյանքը զոհելու՝ ասում է մեր զրուցակիցը և մի դրվագ ներկայացնում. հերթական այցելության ժամանակ փոխհրամանատարի հետ դիրքերում շնորհակալագիր են հանձնել զինծառայողներից մեկին, բայց նա հրաժարվել է, որ իր մասին գրվի թերթերում կամ գրքում։ Եվ նա դա արել է հանուն իր ծառայակից ընկերոջ, որպեսզի լավագույն դիրքապահի կոչմանն արժանանա ոչ թե ինքը, այլ ընկերը։ Շնորհակալագիրը, իհարկե, հանձնել են նշված տղային, սակայն լավագույն դիրքապահի կոչմանը, վերջինիս ցանկությամբ, արժանացել է նաև նրա ընկերը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 10273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ