Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հունվարի 20-ից համարեք գարունը գալիս է

Հունվարի 20-ից համարեք գարունը գալիս է
15.01.2018 | 10:32

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը եղանակային նոր կանխատեսում է արել։ «Հունվարի 20-ից համարեք գարունը գալիս է»,- գրել է Գ. Սուրենյանը Facebook-ի իր էջում։ Անդրադառնալով հանրապետությունում առաջիկա 5 օրերին սպասվող եղանակին` Սուրենյանը գրել է. «Ինչ-որ անհասկանալի վիճակ, կարճ ասած, տարվա 5-րդ եղանակ»:

Հունվարի 15-19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 17-18-ին նույնքանով կբարձրանա:

Դիտվել է՝ 2640

Մեկնաբանություններ