Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պուտինը բոլոր ռուսաստանցիների նախագահը չէ

Պուտինը բոլոր ռուսաստանցիների նախագահը չէ
16.01.2018 | 13:09

Ведомости. Բոյկոտն ապարդյու՞ն է
Երկուշաբթի Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները Մոսկվայի քաղաքապետերանին ծանուցել են, որ հունվարի 28-ին անցկացվելու է «ընտրողների գործադուլ»: Նման ծանուցումներ կստանան 100 քաղաքների քաղաքապետարաններ` հաղորդում է Ведомости-ին: Նպատակը` նախագահական ընտրությունների բոյկոտն է և հետևելը ընտրատեղամասերում` ընտրողների մասնակցությանը: Նավալնիի դաշնային շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը գտնում է, որ մասնակցության ռեալ մակարդակի վերահսկողությունը ցույց կտա, որ ոչ մի համաժողովրդական աջակցություն նախագահը չունի: «Ցածր մասնակցությունը իշխանության ոչ լեգիտիմություն է ռուսաստանցիների մեծ մասի համար: Պուտինը բոլոր ռուսաստանցիների նախագահը չէ»` ասել է Վոլկովը: Ведомости-ն նշում է, որ իշխանությունն արդեն առաջարկել է բոյկոտի կոչերը ուսումնասիրել` օրենսդրությանը համապատասխանության առումով: «Голос» շարժման խորհրդի անդամ Արկադի Լյուբարևն ասում է, որ իշխանությունը կարող է գայթակղություն ունենալ` օրենսդրորեն արգելելու բոյկոտի քարոզչությունը, օրինակ, հակաէքստրեմիստական օրենսդրության մեջ: Այդ դեպքում փոփոխությունները կգործեն այս ընտրությունների պարագայում: «Լևադա» կենտրոնի տնօրեն Լև Գուդկովի գնահատականով` Նավալնու կոչերը կարող են ազդել ընտրողների 8-15%-ի վրա, հիմնականում նրանց, որ հետևում են Նավալնու գործողություններին: «Բայց ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը նվազեցնում է նաև արդյունքների կանխորոշվածությունը»` հավելում է Գուդկովը: «Իշխանության ընդդիմախոսները վարկաբեկված են, դժգոհները չեն տեսնում թեկնածուներին, ում ձայն կտային: Ընտրությունների կգնան նրանք, որ վարչականորեն կախում ունեն կամ աջակցում են Պուտինին»` ըստ Գուդկովի: Քաղաքագետ Ալեքսանդր Պոժալովը գտնում է, որ Նավալնու հայտարարած բոյկոտը հազիվ թե արդյունավետ լինի, որովհետև ազդու է նրա համոզված կողմնակիցների վրա, նրանք առանց այդ էլ չէին գնալու ընտրությունների, որտեղ չկա իրենց թեկնածուն: Իսկ դիտարկումները իշխանության համար շատ ավելի տհաճ են, հատկապես` ռեգիոնների:


Коммерсант.Կոմունիստների հաջողության շանսերը
Коммерсант-ը գրում է նախընտրական արշավուն Կոմկուսի թեկնածու Պավել Գրուդինինի շանսերի մասին, որ ղեկավարուն է մերձմոսկովյան Լենինի անվան սովխոզը: Կոմկուսի նախագահ Գենադի Զյուգանովը գտնում է, որ Գրուդինինը պետք է դառնա բոլոր ժողովրդահայրենասիրական ուժերի միասնական թեկնածուն: Շաբաթ օրը իր վստահված անձանց հետ հանդիպմանը թեկնածուն խոստացել է «արժանի լինել» իրեն ցույց տրված վստահությանը: Գրուդինինի ղեկավարած սովխոզը միակ կետն է, որտեղ գործում է ՌԴ Սահմանադրությունը` գտնում է «Ձախ ճակատի» խորհրդի անդամ Մաքսիմ Շևչենկոն: «Առայժմ Գրուդինիինը դրական աջակցություն ունի Կոմկուսի համար ավանդական հատվածից` ամենատարեցները և նախաթոշակային տարիքի ընտրողները 45 մեծ քաղաքներում»` ասել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը: Ինչ-որ ժամանակ կոմկուսին ձայն էին տալիս «ոչ միայն նրանք, որ համակրում էին ձախերին կամ ցանկանում էին վերադառնալ ԽՍՀՄ»` հիշեցնում է սոցիոլոգը: Քվեարկում էին նաև «իշխանության նկատմամբ ընդդիմադիր տրամադրություններ ունեցողները, որ կոմունիստների մեջ տեսնում էին իսկական ընդդիմություն` ընտրություններում բարձր արդյունքներ ունենալու ի վիճակի»: Այդ մարդկանց Կոմկուսը ընտրությունից ընտրություն կորցրեց: Բայց այդ «դրդապատճառը կարող է նորից հայտնվել ոչ կոմունիստ «բողոքականների» համար, եթե թեկնածու Գրուդինինը կարողանա քարոզարշավում նրանց համոզել»` գտնում է Վալերի Ֆյոդորովը:


Անահիտ Ադամյան
Հ.Գ. Հունվարի 11-ին ՌԴ նախագահ ու նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հանդիպեց ԶԼՄ-ների ղեկավարներին «Комсомольская правда»-ի խմբագրությունում, ուր նրան 2017-ի տարեվերջի մամլո ասուլիսում հրավիրել էր թերթի լրագրող Ալեքսանդր Գամովը: Պատասխանելով «Комсомольская правда»-ի խմբագիր Վլադիմիր Սունգորկինի հարցին` ինչպե՞ս է վերաբերվում Ռուսաստանը նախագահել ցանկացող թեկնածուների ռեկորդային թվին, Պուտինը պատասխանել է` նորմալ: «Նախընտրական շրջանում հասարակությունը լարվում է, որովհետև, ցավոք, հաճախ ամեն տեսակ «փրփուր» է հայտնվում, բայց այդ շրջանում մարդիկ արտահայտվելու հնարավորություն են ստանում` երկրի խնդիրների, ճանապարհների, որ տարբեր մարդիկ առաջարկում են խնդիրները լուծելու համար: Իմ կարծիքով` դա օգտակար է: Դա թարմ լիցք է հաղորդում ու սրում է բանավեճը: Գլխավորը, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում լինի և էթիկական ու բարոյական նորմերի պահպանումով»` պատասխանել է Պուտինը:

Դիտվել է՝ 1799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ