Հունվարի 16-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:
Մամեդյարովը տեղեկացրել է հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումների մասին: Նշելով, որ Ադրբեջանը կողմ է հակամարտության շուտափույթ և փուլային կարգավորման նպատակով առարկայական, ինտենսիվ բանակցություններին՝ նա ասել է, որ ՄԽ համանախագահների հետ համատեղ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: