Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կանադայում հանդիպել են Թիլերսոնն ու Չավուշօղլուն

Կանադայում հանդիպել են Թիլերսոնն ու Չավուշօղլուն
17.01.2018 | 14:12

Վանկուվերում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն` տեղեկացնում է «Անադոլուն»: Հանդիպման հիմնական թեման է եղել Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի և քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) համագործակցությունը:

Նախօրեին Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը շարունակի աջակցել Սիրիայի հյուսիսում կռվող քուրդ զինյալներին՝ տարածաշրջանում քաոս կսկսվի: Թիլերսոնի և Չավուշօղլուի հանդիպումը դռնփակ է եղել՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ