Հունվարի 18-ին` ժամը 19.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես է գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ) կազմով։
Համերգը կայանալու է «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագրի շրջանակներում։ Համերգին ելույթ կունենան նաև դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը և հոբոյահար Տիգրան Վարդանյանը։ Համերգային ծրագրում կներկայացվեն Ֆրանսիս Պուլենկի կամերային ստեղծագործությունները։