Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նազարբաև. ԱՄՆ-ը պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ Կենտրոնական Ասիայում

Նազարբաև. ԱՄՆ-ը պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ Կենտրոնական Ասիայում
18.01.2018 | 10:27

Մինչ բանակցությունները սկսելն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն ու Ղազախստանը տնտեսական հիանալի հարաբերություններ ունեն:
Նուրսուլթան Նազարբաևը պատասխանել է, որ ներկայացնում է ոչ միայն Ղազախստանը, այլև Կենտրոնական Ասիայի մյուս երկրները: Նա բարձր է գնահատել Վաշինգտոնի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և ընդգծել ԱՄՆ-ի հատուկ դերը Աֆղանստանում:


«ԱՄՆ-ը պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ Կենտրոնական Ասիայում»` Սպիտակ տանը, Դոնալդ Թրամփի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ասել է Նուրսուլթան Նազարբաևը: «Մի կողմից մեր հարևանը Ռուսաստանն է, մյուս կողմից` Չինաստանը, հարավում իսլամական աշխարհն է: Եվ այստեղ շատ կարևոր է ԱՄՆ-ի ներկայությունն ու համագործակցությունը Կենտրոնական Ասիայի պետությունների հետ` 5+1 ձևաչափում: Ես խնդրում եմ նախագահին շարունակել այդ համագործակցությունը»` ասել է Թրամփին Նազարբաևը:


«Ավելի քան քառորդ դար է, ինչ ԱՄՆ-ը դիտարկում է ուժեղ, ինքնիշխան և անկախ ղազախական պետությունը որպես Կենտրոնական Ասիայում գտնվող բարեկամ երկիր և ռազմավարական գործընկեր: Մեզ համար մեծ պատիվ էր լինել առաջին պետությունը, որը 25 տարի առաջ՝ Ծննդյան տոներին ճանաչեց Ղազախստանի անկախությունը»` պատասխանել է Թրամփը` հիշեցնելով, որ անցող երկուսուկես տասնամյակներում Ղազախստանն ու ԱՄՆ-ը կարողացել են լուրջ հաջողության հասնել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման` նախ և առաջ էներգետիկ կապերի ընդլայնման ճանապարհին: ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը 90-ականներից գերազանցել է 50 միլիարդ դոլարը: Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ Նազարբաևը նաև հայտարարեց, որ պատրաստվում են 7 միլիարդ դոլար ընդհանուր ծավալի տարատեսակ գործարքներ կնքել: Հայտնի է շուրջ 2,5 միլիարդ դոլարի գործարքների մասին` ղազախական երկու ավիաընկերությունները` SCAT-ը և Air Astana-ն, 1 միլիարդ 300 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ նորագույն օդանավեր ձեռք կբերեն Boeing ընկերությունից: Այս գործարքի շնորհիվ ԱՄՆ-ում 7000 նոր աշխատատեղ կբացվի: Ղազախական կողմը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը General Electric-ի հետ, որից Աստանան 300 երկաթուղային լոկոմոտիվ կգնի` 900 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Սպիտակ տանը կայացած բանակցությունների ընթացքում Թրամփն ու Նազարբաևը քննարկել են տարածաշրջանային թեմաներ` մասնավորաբար Աֆղանստանի կացությունն ու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ապագան: Այդ մի խնդրում, ըստ Նազարբաևի, որոշիչ դերակատարություն պետք է ստանձնեն աշխարհի երեք առաջատար գերտերությունները, սակայն Աստանան ևս ասելիք ունի: «Դուք գիտեք, որ Ղազախստանը ժամանակին հրաժարվեց աշխարհի հզորությամբ չորրորդ միջուկային զինանոցից, ուստի մենք բարոյական իրավունք ունենք միջուկային պետություններին կոչ անել հետևել մեր օրինակին: Մենք այդ գործելաոճն էինք որդեգրել Իրանի դեպքում, այժմ նույն կերպ եմ խոսում Հյուսիսային Կորեայի հետ: Այդ խնդիրը հնարավոր է լուծել միայն ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերի շնորհիվ: Այդ առթիվ մեզ չի կարող չմտահոգել, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի են»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ