Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կարեն Կարապետյան. Դիզվառելիքը գյուղատնտեսության համար, հնարավոր է, սուբսիդավորվի

Կարեն Կարապետյան. Դիզվառելիքը գյուղատնտեսության համար, հնարավոր է, սուբսիդավորվի
18.01.2018 | 10:32

Կառավարությունը քննարկում է դիզվառելիքի գնի փոփոխության հետևանքով գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման հարցը` ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա անդրադարձավ բենզինի, գազի ու դիզելային վառելիքի թանկացումներին` ընդգծելով, որ դիզվառելիքի թանկացումը, հնարավոր է, «բեռ հանդիսանա գյուղատնտեսության համար»:

«Դիզելային վառելիքի ակցիզային հարկը մենք նվազեցրել ենք, կիրառում ենք ավելացված արժեքի հարկ: Դիզվառելիքը հիմնականում օգտագործում են բիզնեսի համար: Բիզնեսը, որն ԱԱՀ է վճարում, դիզելային վառելիքի այս նոր սակագնից շահում է: Միակ տեղը, որտեղ դիզելային վառելիքի նոր սակագինը կարող է բեռ հանդիսանալ` գյուղատնտեսությունն է: Գյուղնախարարությունը հաշվարկ է կատարել, որ եթե նույնիսկ հետագայում ակցիզային հարկի հետևանքով դիզելային վառելիքի տատանումները չլինեն, տարբեր ապրանքատեսակների գինը 1-4 դրամով ավելանալու է, որպեսզի իրենք փոխհատուցեն: Մենք քննարկում ենք տարբերակներ, որ սուբսիդավորենք` կամ մուտքի վրա, կամ մթերման ժամանակ: Տեսնենք շուկան ինչպես է արձագանքում դրան»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով բենզինի գնին նա նշեց` թանկացել է 20 դրամով: «Բենզին օգտագործողն ալտերնատիվա ունի` գազ օգտագործել: Գազը թանկացել է, եթե չեմ սխալվում, 25 դրամով: Այսօր 190-220 դրամ է տարբեր տեղերում և վերականգնվել է այն գինը, որը եղել է 2015-ին: Լավ չի՞, որ գազի գինը բարձրացել է, լավ կլինե՞ր, եթե հինը մնար` այո, բայց 190-220 դրամը նոր պահանջ չի, նոր մարտահրավեր չի շուկայում: Շուկայում այս գներով մենք ժամանակին աշխատել ենք և էժանացրել ենք այն ժամանակ, երբ հնարավորություն ենք ունեցել»,- ասաց ՀՀ վարչապետը:


Կարեն Կարապետյանը նշեց` Հայաստանում գնաճը պաշտոնապես 2,6 % է, Վրաստանում` 6,7 % Ադրբեջանում` 7,9 %։

Դիտվել է՝ 1582

Մեկնաբանություններ