Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կարեն Կարապետյան. Ասում եք` գնաճը սարսափելի է, ես էլ ասում եմ` սարսափելի չէ

Կարեն Կարապետյան. Ասում եք` գնաճը սարսափելի է, ես էլ ասում եմ` սարսափելի չէ
18.01.2018 | 10:35

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցը վերաբերում էր գնաճին: «Ստացվում է` կառավարությունն այնքան հոտառություն ու քաղաքական հեռատեսություն չունե՞ր, որ պաշտոնական թանկացումները նկատեր, թե՞ ուղղակի լուծումներ չուներ: Գուցե հերթական անգամ ամեն ինչ թողնում եք ժողովրդի վրա փորձված տխուր ավանդույթին»` հարցրեց նա:

Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայն չէր գնահատականի հետ, թե գնաճն անկանխատեսելի էր, անկառավարելի: Նա անդրադարձավ գազի, դիզվառելիքի և բենզինի գներին` հայտարարելով, թե այստեղ գնաճը մեծ չէ: «Մեր պաշտոնական գնաճը 2,6 % է, 6,7 % Վրաստանում է, 7,9 % Ադրբեջանում է։ Ինչ վերաբերում է դիզվառելիքի թանկացմանը` ուզում եմ հետևյալ վիճակագրական տվյալները ձեզ տալ՝ բենզինը թանկացել է 20 դրամով՝ 430 է։ Այս պահին Վրաստանում բենզինի գինը, որը մենք տրանզիտով ենք ստանում, ավելի բարձր է։ Բենզինը օգտագործողն ալտերնատիվ ունի գազ օգտագործելու։ Գազը թանկացել է, եթե չեմ սխալվում, 25 դրամով, տարբեր տեղեր 190-ից 220 դրամ է, և վերականգնվել է այն տեղը, որը եղել էր 2015-ին։ Լավ չի, որ գազի գինը թանկացել է, բայց 190-220 դրամը նոր պահանջ ու մարտահրավեր չէ, շուկայում այս գներով մենք ժամանակին աշխատել ենք, և էժանացրել ենք այն ժամանակ, երբ դրա հնարավորությունն ենք ունեցել»,- ասաց նա և նշեց, թե ջերմոցային տնտեսության համար էժանացրել էին, և եթե տեսնեն, որ կայացել է, կարող են հաշվարկել ու վերականգնել նախկին գինը: «Եթե մերը 220 դրամ է, Վրաստանում գազը տրանզիտով անցնում է 260-300 դրամը»,- նշեց վարչապետը: Դիզելային վառելիքի ակցիզային հարկը նվազեցրել են և կիրառում են Ավելացված արժեքի հարկ: Ըստ նրա` հիմնականում օգտագործում են բիզնեսի համար, ովքեր ակցիզային հարկ են վճարում, այս սակագնից շահում են: «Մենք քննարկում ենք տարբերակներ, որ սուբսիդավորենք գյուղատնտեսության ոլորտը և որևէ պրոբլեմատիկ խնդիր այս երեք ապրանքատեսակների հարցում ես չեմ տեսնում»,- ասաց նա:


Շաքե Իսայանն արձագանքեց, թե ինչպես և սպասելի էր` վարչապետը պատասխանում է վիճակագրական տվյալներով, իսկ այդ տվյալներով որևէ դրական ազդեցություն ՀՀ քաղաքացին չի կրում: «Որտեղ բեռ է առաջանում, սուբսիդավորելու ենք, մնացած տեղերում բեռ չեմ տեսնում: Ասում եք` գնաճը սարսափելի է, ես էլ ասում եմ` սարսափելի չէ: Տարին կամփոփենք, տարածաշրջանում մեր աճի տեմպերը երեք երկրներից ամենաբարձրն են: Ամենաբարձր աճ, ամենացածր գնաճ, դա աճի տեմպե՞ր են, թե՞ չէ»,- ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ