Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԼՂ խնդրի կարգավորումն ընդգրկել է 2018-ի առաջնահերթությունների շարքում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԼՂ խնդրի կարգավորումն ընդգրկել է 2018-ի առաջնահերթությունների շարքում
18.01.2018 | 10:39

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի ոչ պաշտոնական նիստի ժամանակ նշել է 2018-ին կազմակերպության գործունեության 12 առաջնահերթ ուղղությունները և մտահոգություն առաջացնող խնդիրները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են պահանջվում: Նա այդ խնդիրների թվում ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և դրա ուղղությամբ աշխատող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը նոր թափ հաղորդելը: Գուտերեշն ընդգծել է կաթվածահար իրողությունները վերացնելու անհրաժեշտությունը, որոնց պատճառով եվրոպական հակամարտությունները լուծում չեն ստանում և սառեցվում են:

«Հարկավոր է պատասխանել ազգայնականության ալիքին, նոր թափ հաղորդել միջնորդական առաքելություններին, այդ թվում՝ «նորմանդյան ձևաչափին» և Արևելյան ՈՒկրաինայի հարցով եռակողմ կոնտակտային խմբին, Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին, Վրաստանի վերաբերյալ միջազգային ժնևյան քննարկումներին և Մերձդնեստրի հարցով «5+2» ձևաչափով գործընթացին»,- հայտարարել է Գուտերեշը: Բացի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է ՈՒկրաինայում, Սիրիայում և Մյանմայում ճգնաժամերի կարգավորումը, Լիբանանում կայունության ապահովումը, Եմենի հարցով երկխոսություն սկսելը:

Դիտվել է՝ 2668

Մեկնաբանություններ