«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ձյուն է գալիս, Լարսը բաց է

Ձյուն է գալիս, Լարսը բաց է
18.01.2018 | 13:33

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 18-19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում: Հունվարի 20-ի ցերեկը, հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Կոտայքի, Արարատի, Շիրակի, Վայոց ձորի մարզերում, Արմավիրի մարզի Արմավիր, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Թալին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում, Մեղրու լեռնանցքում և «Զանգեր» հատվածում ձյուն է գալիս: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ