Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանը հավատու՞մ է իր ասածին

Նիկոլ Փաշինյանը հավատու՞մ է իր ասածին
09.02.2018 | 15:45

«Եթե Սերժ Սարգսյանը, ի հեճուկս իր խոստման, որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել Հայաստանում ներքաղաքական իրավիճակը»,- հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, ընդդիմությունը կարող է ցանկացած պահի ասել, որ այս-այս խնդիրների պատճառով իրավիճակը կարող է սրվել, թեժանալ, ըմբոստության ալիք բարձրանալ: Հայաստանում սա ընդունված է. բոլոր ընդդիմությունները թեժություն են խոստանում, էլ թեժ գարուն, էլ թեժ աշուն, սակայն ամեն եղանակ ու իրադարձություն շատ միապաղաղ էլ անցնում են: Հիմա Փաշինյանը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալով իրավիճակը կսրվի: Նախ հարց է առաջանում, թե ինչ սրության մասին է խոսքը` հանրային ըմբոստությա՞ն, իսկ Հայաստանում կա՞ մեկը, որ դեռ կասկածում է, թե վարչապետը դառնալու է այսօրվա գործող նախագահը: Հազիվ թե, ու ի՞նչ: Ավելին, մարդիկ նույնիսկ համակերպվել են այդ մտքին: Եթե սրան էլ գումարենք ՀՀԿ-ից ու այլ կուսակցությունների ներկայացուցիչների օրումեջ դիֆիրմաբներ ձոնելը Սերժ Սարգսյանին, պատկերն ավելի ամբողջական կդառնա: Հասարակությանն ամեն օր մատուցում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, երկրի առաջին «ջութակը» եղել է ու կմնա, այնպես որ, նրա վարչապետ դառնալը կարծես իրողություն է, որին հասարակությունը հանգիստ է մոտենում: Ասել է՝ այս առումով ներքաղաքական սրություն կանխատեսելը դժվար է: Այլապես մարդիկ վաղուց պետք է ըմբոստության նշաններ ցույց տային, քանի որ ներքաղաքական ու օրենսդրական բոլոր շարժերը վկայում են, որ ապագա վարչապետը նա է լինելու:

Իսկ եթե խոսքը տնտեսական, սոցիալական իրավիճակի սրության մասին է, այսօր առանց այն էլ այդ առումով բավական բարդ իրավիճակ է, ինչի պատճառով «Ելքի» տնտեսական բնույթի բողոք-երթերն այնքան էլ բազմամարդ չեն: Ստացվում է, որ այս առումով էլ է՛լ ավելի սրություն պատկերացնելը դժվար է:
Մնում է իրավիճակի սրության մի պատճառ. ինչպես խոստացել էր «Ելքը», եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, իրենք փողոց դուրս կգան, բայց դեռ պետք է ճշտել «Ելքը» դեռևս ունի՞ այդ ցանկությունը: Այնուհանդերձ, այս առումով էլ սրություն խոստանալը բավականին պատասխանատու բան է: Ելքականներն էլ հաճախ պնդում են, որ առանց քաղաքացու փողոց դուրս գալու ցանկության իրենք ոչինչ չեն կարող անել: Այսինքն, եթե այսօր ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նման բան է հայտարարում՝ վստա՞հ է, որ փողոց դուրս եկողներ կլինեն, թե՞ պետք է մի ձևով ընդդիմադիր խոսք ասեն սպասվող զարգացումների մասին, ասում են: Անգամ Նիկոլ Փաշինյանն ինքը, որ հայտարարում է ներքաղաքական սրության մասին, վստահ չէ, որ այդ իրադրությունը կստեղծվի, էլ ու՜ր մնաց ուրիշները հավատան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ