Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.02.2018 | 00:33

Ի՞նչ է մարդը, և ի՞նչ է նրա օգուտը։ Ո՞րն է նրա բարիքը, ո՞րն է նրա չարիքը։ Մարդու օրերի թիվը ինչքան էլ շատ լինի, հարյուր տարի է։ Ինչպես ջրի կաթիլը ծովի համեմատությամբ և խիճը` ավազի, այնպես տարիներն են սակավ հավիտենական օրերի համեմատ։ Սրա համար է, որ Տերը համբերատար է նրանց նկատմամբ և նրանց վրա հեղում է իր ողորմությունը։ Նա տեսավ և իմացավ նրանց կործանումը, որ դաժան էր։ Սրա համար էլ բազմապատկեց իր ներողամտությունը։


Սիրաքի իմաստություն 18. 7-11

Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ