Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բա որ ու Տարոն Մարգարյանին «պայթեցնեի՞ն»

Բա որ ու Տարոն Մարգարյանին «պայթեցնեի՞ն»
13.02.2018 | 15:33

Երևանի ավագանու նիստերը ժողովրդական խոսքով ասած, դարձել են «թամաշա»: Ամեն անգամ «Երկիր Ծիրանին» ապահովում է ինտրիգն ու լարված մթնոլորտը: Սրում իրավիճակը, երբեմն սադրում ու անպատասխան չի մնում: ՀՀԿ խմբակցության անդամներն էլ գերազանցում են իրենք իրենց: Բայց այն, ինչ այսօր տեղի ունեցավ ավագանու նիստում, փոքր «ահաբեկչություն» էր Տարոն Մարգարյանի հանդեպ: Հիշեցնենք, որ «Երկիր ծիրանիի» անդամները ավագանու նիստի ընթացքում Նուբարաշեն վարչական շրջանից վերցված գարշահոտ կոյուղաջրեր էին փորձել մոտեցնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բայց «ահաբեկչություն» բառը պետք չէ ուղիղ ընդունել, այս եզրահանգմանը կարող ես հանգել, երբ կարդում ես ավագանու ՀՀԿ անդամների բացատրությունն այդ ամենին: Պարզվում է՝ ԵԾ-ի անդամներն իրենց հետ քաղաքապետարան էին բերել «ջրածնային» ռումբ(ավելի ստույգ՝ գարշահոտ «ականներ») և իրավիճակն ավելի պատկերավոր ներկայացնելու համար նպատակ ունեին կոյուղաջրով լցված տարան անմիջականորեն փոխանցել քաղաքապետին: Այդ «առաքելությունը» իրականացնելու ճանապարհին էլ վրա հասան ՀՀԿ-ի «սամուրայները»: Անհավասար մարտում ԵԾ-ի կանայք ստացան հարվածներ ու դուրս շպրտվեցին դահլիճից:


Ամենազավեշտալին այն էր, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանին թվացել էր, որ իսկապես ընդդիմադիր երկու կանայք «ահաբեկչական» ակտ էին իրականացնում իր դեմ, որովհետև երբ նրանք տարաներով մոտենում էին նրան, նա մի քանի անգամ բղավում էր՝ «դեմն առեք»: Հանկարծ չստացվեր այնպես, որ մեկ էլ Տարոն Մարգարյանին «ահաբեկչուհիները« պայթեցնեին: Վնասազերծումից հետո հանգիստ շունչ քաշած քաղաքապետը հրանգեց խստացնել քաղաքապետարանի անվտանգության: Չնայած Տարոն Մարգարյանը վախենալու տեղ ունի, ինչ իմանաս, թե վաղը ԵԾ-ի «կրեատիվ» կանայք էլ ինչ կմտածեն ու էլ ինչ «օյիներ» կխաղան քաղաքապետի գլխին:
Բայց ինչպես այս, այնպես էլ իր բոլոր ֆիլմերում, գլխավոր հերոսը մարտաարվեստի նվիրյալ-քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանն էր: Կինոյի տղայի նման նա նետվեց առաջ, գրկեց ԵԾ-ի անդամ Մարինա Խաչատրյանին և... վերջին կադրը, ցավոք, լավ չստացվեց՝ բառիս բուն իմաստով նրան դուրս շպրտեց: Ի՜նչ դիլետանտություն:
Կինոն հավանաբար շարունակություն կունենա: Սպասենք հաջորդ սերիային: Մինչ այդ քաղաքապետի վախը չափել է պետք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Այս տարիների ընթացքում, դեռ ոչ մի ընդդիմադիր ուժի չէր հաջողվել մի հարվածով այդքան հանրապետակնների «շարքից հանել»: Ավագանու նիստին մասնակցող բոլոր հանրապետականների սիրտը կոյուղաջրի գարշահոտությունից խառնել է ու բոլորը, ինչպես այդ խմբակցության անդամներն են պնդում, վատացել են: Բա ժողովուրդն ինչ ասի, որ տարիներ շարունակ իրենց ստեղծած «կոյուղաջրում» է ապրում:

Դիտվել է՝ 3391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ