Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Սարգսյանը ասել է, որ ինքը Ռոբին Հուդը չէ

Արմեն Սարգսյանը ասել է, որ ինքը Ռոբին Հուդը չէ
14.02.2018 | 19:20

ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն արդեն ամփոփում է իր հանդիպումների արդյունքները և հայտարարում, որ պատրաստ է երկրի ղեկավարի հետ հանդիպման: Մինչ այդ, նա այսօր լրագրողների հետ զրույցում հետաքրքիր դիտարկում է արել: Խոսելով փոփոխությունների, երկրի իրավիճակը շտկելու մասին, Սարգսյանն ընդգծել է, որ իր համար ամենացավալի երևույթն այն է, որ քաղաքացիների մի ստվար հատված մտածում է, որ ով էլ երկիրը ղեկավարի, ոչինչ չի փոխվելու: «Փոփոխություն տեղի է ունենում, երբ հասարակությունը, քաղաքացին իրեն քաղաքացի է համարում: Պատճառներն էլ եմ հասկանում, բայց չեմ կարծում, որ դա պատճառ է, որ մարդիկ ասեն՝ ոչինչ հնարավոր չէ անել: Եթե հետ գնանք 88-89 թիվը, այն երկիրը, որտեղ ապրում էինք՝ ուրիշ երկիր էր՝ հսկայական կայսրություն, հսկայական բանակ, ԿԳԲ, ում մտքով կանցներ, որ այդ երկիրը տարիներ անց կարող է չլինել, բայց եղավ փոփոխություն»,- ասել է նա:

Սա թեթև ակնարկ է ոչ թե հասարակության, այլ հենց իշխող կուսակցությանը, որ իրեն ամենազոր չկարծի: Սահմանադրությամբ քիչ լիազորություններ ունեցող ապագա նախագահը ՀՀԿ-ին հիշեցնում է Խորհրդային Միությունը և փաստում, որ եթե այդ հզոր երկիրը կարողացավ փլուզվել, ՀՀԿ-ն ինչ է, որ չկազմաքանդվի:


Իհարկե, այս հանդիպումների ընթացքում Արմեն Սարգսյանը շատերի հոգսն ու դարդը լսեց, շատ ոլորտների խնդիրներին ծանոթացավ, և շատ լավ պատկերացնում է, որ այդպիսի բեռով այսպիսի քաղաքական իշխանությունը չի կարող երկար գոյատևել, դրա համար էլ նա հաջորդ ակնարկն է անում: «Փոփոխություն տեղի է ունենում, երբ հասարակությունը, քաղաքացին իրեն քաղաքացի է համարում»: Փաստորեն, Արմեն Սարգսյանը տալիս է բոլոր այն մարդկանց հարցի պատասխանը, ովքեր նրանից լուրջ ակնկալիքներ ունեն, այսինքն` ամեն ինչ իրեն քաղաքացի զգացող մարդու ձեռքում է: Եթե նա հանդուրժում է այս իրավիճակը, շարունակում է նույն կերպ ապրել, նրան ոչ մեկը, նույնիսկ Արմեն Սարգսյանը, որ Ռոբին Հուդ էլ դառնա, չի կարող փրկել: Իսկ եթե Հայաստանի քաղաքացին իրեն իսկապես քաղաքացի զգա, շատ հարցեր այլ կերպ կդասավորվեն: Սա, թերևս, ամենալավ ձևակերպումն է, որ կարող էր տալ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ամեն անգամ սպասում են, թե հեսա-հեսա ինչ-որ տեղից մի լավ ղեկավար կգա ու կախարդական փայտիկով իրենց բոլորի խնդիրները կլուծի:


Սրանով նաև ապագա նախագահի թեկնածուն իր ուսերից գցում է այն մեծ բեռը, հասարակական ակնկալիքները, թե ինքը կարող է այս իրավիճակում բեկումնային որևէ փոփոխություն բերել: Համաձա՞յն եք՝ ազնիվ է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ