Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սերժ Սարգսյան. Ես ատում եմ պատերազմը, բայց մեզ պաշտպանելու համար մենք պետք է ապահովեինք անվտանգության գոտի

Սերժ Սարգսյան. Ես ատում եմ պատերազմը, բայց մեզ պաշտպանելու համար մենք պետք է ապահովեինք անվտանգության գոտի
18.02.2018 | 13:42

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի իր անիրատեսական ակնկալիքներից` հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 17-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում: Ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի հարցի, որին ընդհատեց նիստը վարողը, քանի որ հարցը նմանվեց քաղաքական ելույթի, Սարգսյանը պատասխանեց.
«Մի հռետորական հարց տամ. եթե ձեր երկրի նախագահը տարածքային հավակնություններ է արտահայտում Երևանի նկատմամբ այս տարի, երբ հոկտեմբերին նշում ենք Երևանի հիմնադրման 2800- ամյակը, ինչպես կարող է կարգավորվել ԼՂ հակամարտությունը: Դուք ցանկանում եք ապրել ազատ, ցանկանում եք ապրել Ղարաբաղում, ես ձեզ վստահեցնում եմ, որ ԼՂ ժողովուրդը ևս ցանկանում է ապրել ազատ, և նրանք ցանկանում են ապրել իրենց պատմական տարածքներում, որտեղ նրանց ժառանգությունն ունի հազարավոր տարիների պատմություն: Նրանք չեն ցանկանում, որ դուք ավերեք այդ ժառանգությունը», ասաց նա: Նրա խոսքով՝ թե ինչու են ԼՂ շուրջը գտնվող որոշ տարածքներ գտնվում Արցախի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ, բոլորը գիտեն պատճառները: Բացի դրանից, ԼՂ ժողովուրդը հանրաքվեի միջոցով Խորհրդային Միության փլուզման ժամանակ արտահայտեց անկախ ապրելու իր ցանկությունը, իսկ Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունները բռունցքով փորձեցին խոչընդոտել ԼՂ ժողովրդի միանգամայն լեգիտիմ և իրավական ցանկությունը: Ի դեպ, եվրոպական կառույցները ցուցաբերեցին շատ դրական վերաբերմունք՝ ընդունելով ԼՂ ինքնորոշման իրավունքը: «Ես ատում եմ պատերազմը, բայց մեզ պաշտպանելու համար մենք պետք է ապահովեինք անվտանգության գոտի: Մենք պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ցուցաբերի առողջ բանականություն և նստի բանակցությունների սեղանի շուրջը: Այս հարցը կարող է լուծվել միայն ու միայն փոխըմբռնման միջոցով», ասաց Սարգսյանը:


Նա մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում ի լուր աշխարհի և Ադրբեջանի իշխանությունների հայտարարեց, որ Երևանն ունի 2800 տարվա պատմություն: «Հայ ժողովուրդն ապրում է իր պատմական հողում նվազագույնը 5000 տարի, ադրբեջանցիներն ու այլ ժողովուրդներ, որոնք Աստված գիտե, թե երբ են ինքնանույնականացվել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը», ընդգծեց Սերժ Սարգսյանը:


Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 16-ին և աշխարհի առաջնորդներին մեկ հարկի տակ կմեկտեղի մինչև փետրվարի 18-ը։

Դիտվել է՝ 2725

Մեկնաբանություններ