Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ի՞նչ է ուզում թուրքական «խորքային պետությունը» Սիրիայում

Ի՞նչ է ուզում թուրքական «խորքային պետությունը» Սիրիայում
18.02.2018 | 20:21

Շատ փորձագետներ, գնահատելով թուրքական արտաքին քաղաքականության արմատական փոփոխությունները 2011-ից, մինչև հիմա հարց են տալիս` ի՞նչ է փոխվել աշխարհաքաղաքական առումով, և կա՞ Անկարայի գործողությունների ռացիոնալ բացատրություն: Ռազմավարական փոփոխությունները նկատելի էին 2011-ի առաջին ամիսներից: «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ղեկավարությունը Մերձավոր Արևելքը սկսեց դիտարկել աղանդավորական ու նեոօսմանական «երազանքի» ակնոցներով` թիրախ ունենալով ներքին քաղաքականությունը: ԱԶԿ-ն հետևում էր քաղաքականության, որի համաձայն Սիրիայում Բաշար Ասադին (որ սունիտ չէ) պետք է փոխարինի իսլամիստ ղեկավար (բնականաբար` սունիտ):

Ոչինչ չստացվեց: Իբրև պլան Բ թուրքական իշխանությունները որոշեցին փաստորեն մասնատել Սիրիան` ուժերը ուղղելով ալավիտ Ասադին չենթարկվող սունիտական շրջանի ստեղծմանը: Այլ խոսքով` Անկարան չէր գործում հանուն խաղաղության: Այն հարևանն էր, որ աջակցում ու սնուցում էր իշխանության ու ընդդիմության կոնֆլիկտի վերածմանը լիարժեք քաղաքացիական պատերազմի` արտասահմանյան կենտրոնների ներգրավումով: Իհարկե, այդ քաղաքականությունը ռիսկային էր: Նախ` Սիրիան վերածվում էր պետության առանց կենտրոնական իշխանության փաստական հեղինակության: Երկրորդ` որքան էլ Թուրքիան աջակցում էր իսլամիստական սունիտական խմբերին քրդերի ու ալավիտական կառավարության ղեկավարության դեմ, իսլամիստները էական տարբերություններ ունեին միմյանցից: Ինչ-որ հարց, որում նրանք համաձայն էին միմյանց հետ, բայց տարբերվում էին արմատականության ու գաղափարախոսության աստիճանով: Չպետք է մոռանալ և իշխանության համար պայքարի մասին միմյանց հետ: Այդպես Սիրիան հասավ խառը իրավիճակի և քաղաքացիական պատերազմի կրակով այրված` «նվիրեց» Թուրքիային համարյա 4 միլիոն փախստական և անվտանգության անթիվ սպառնալիքներ: Երկու հարցն էլ ինքնին լուրջ խնդիրներ էին, որոնց ազդեցությունը տնտեսության վրա անհավանական չափերի հասավ: Այնուհանդերձ, անվտանգության խնդիրները Անկարային ավելի շատ են վնասում, քան անլեգալ միգրացիան: Թուրքիայի վերածվելը զինյալների ու ջիհադիստների երթուղու, առաջին հեթին ԻՊ-ի համար, արմատական գաղափարախոսությունների տարածումը հասարակության մեջ, անօրինական առևտուր, ուր մարդկանց առևանգումներ, մեգապոլիսների սոցիալական բարդություններ ու ամենաիսկական ահաբակչություններ` սպառնալիքների ցանկը երկար կարելի է թվարկել: Ամենակարևորներից մեկը դարձավ քրդական խնդիրը, որ եռանկյան բոլոր անկյունները հանգուցող օղակ է` գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, «խորքային եվրասիական պետությունը» և «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիին: Այս եռյակին պետք է հավելել և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ազգանյականներին: Այսինքն` Էրդողանի թիկունքում ազգայնական ճակատն է և արդեն ոչ ոք չի մնացել ԱԶԿ-ի հին գվարդիայից, որ պաշտպանում էին նախկին, ավելի կոսմոպոլիտ ու կենտրոնամետ քաղաքականություն:
Նոր վարչակարգը կարող է ռեալ քաղաքական համաձայնագրեր կնքել ում հետ ասես` իշխանության մնալու համար: Հիմա նրանց պետք են և «եվրասիական խորքային կառույցը», և ազգայնականները: Ո՞վ է ուժեղ այդ խմբում` եվրասիականնե՞րը, թե՞ Էրդողանը: Իհարկե, եվրասիականները, որ կարողացան մոխրից վերածնել «խորքային պետությունը»: Նրանք ամեն օր զբաղեցնում են այն տեղերը, որ ազատում է ԱԶԿ-ն:

Թեպետ վերնաշենքը չի փոխվել (Էրդողանը դեռ առաջին պլանում է), այսբերգի ստորջրյա հատվածում արագ տեղափոխություններ են լինում: «Խորքային պետությունը» կրկնապատկել է իր ուժը, հատկապես Աֆրինի գործողությունը սկսելուց հետո և աստիճանաբար նախագահին թողնում են մենակ` անկյուն քշելով: Ոմանք ասում են, որ «եվրասիական խորքային պետությունը» վերջին ժամանակներս Ռուսաստանի հետ կապերի մեջ է: Որքան է Թուրքիան մոտեցել ռուս-սիրիական միությանը, ակնհայտ վկայում է փաստը, որ վերջերս Ասադը Դեմոկրատական միության քրդերին որակեց «հայրենիքի դավաճաններ»: Փաստը, որ Դամասկոսի ռազմական ինքնաթիռները թռչում են թուրք զինվորականների վրայով Աֆրինում և ոչ մի քայլ չեն ձեռնարկում, կարևոր վկայությում է, որ Սիրիան թույլ է տալիս թուրքական զինված ուժերի գործողությունները: Իսկ հիմա իրադարձությունների կենտրոնում տարածաշրջանը թուրքական զորքերով մաքրելն է Ասադի կառավարության դեմ ապստամբած Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների քուրդ անջատողականներից:
Մի կողմից` թուրքական զինված ուժերը շտկում են ներքին կերպարը և ամրապնդում են իրենց քաղաքական կարևորությունը, մյուս կողմից` նպաստում են Սիրիայում Ասադի վարչակարգի տարածքային ամբողջականության պահպանմանը: Նրանք գործում են Ռուսաստանի հետ համատեղ` համաձայնեցնելով իրենց գործողությունները: Այդ կետում Անկարան գործում է Մոսկվայի ու Դամասկոսի հետ ԱՄՆ-ի դեմ` «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով: Ռուսաստանը Սոչիում հրապարակավ հայտարարեց իր ցանկությունները, երբ հավաքվել էին տարբեր կողմնորոշումների սիրիացի քաղաքական դեմքեր:

Ամփոփելով` առաջին պլան են դուրս եկել Սիրիայի տարածքային ամբողջականության, պետության ամբողջության և սեկուլյարիզմի հարցերը: Այդ քաղաքական հարցերը և «եվրասիական խորքային պետության» գերակայությունն են, որ ստիպում են Էրդողանին աջակցել իրենց ձգտումներին: Թուրք եվրասիացիներին ներկայացնող «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Պերինչեքը պատահաբար չէ այս շրջանն անվանել անկախության համար պայքար ու հայրենական պատերազմ: Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին պետ Իլկեր Բաշբուտը բացահայտ հայտարարում է, որ Թուրքիան պետք է պայմանավորվի Ասադի հետ և Դամասկոսի վարչակարգի ներկայությունը թուրքական սահմանին անհրաժեշտություն է: Պետք է կույր լինել` չտեսնելու համար, որ եվրասիականը օգտագործում է Էրդողանի ելույթները, որ հայտարարում էր` «ԱՄՆ-ը մեր սահմանին ահաբեկչական բանակ է կազմակերպում»: Այդ խմբերը Թուրքիան ընկալում են իբրև ներքին ճակատ: Ճնշումը նրանց վրա, որ «ոչ» են ասում պատերազմին, Էրդողանի կամ ազգայնական ալյանսի կողմից, ցույց է տալիս, որ Թուրքիան ընկալում են իբրև «ներքին ճակատ»:

Այո, Թուրքիան դիտարկվում է իբրև պատերազմում ինչ-որ ներքին ճակատ: «Ներքին ճակատի» մասին այդ արտահայտությունը, որ արտաբերվում է իբրև ռազմական ճարտասանություն, խրախուսում է երկրում տիրող անօրինականությունն ու մարդու իրավունքների խախտումները հօգուտ վարչակարգի: Հասարակությունը բաժանելով «մերոնց» և «ուրիշների», նրանք հեշտությամբ կիրառում են «բաժանիր և կառավարիր» մարտավարությունը: Արևմտյան որոշ երկրներ, չցանկանալով նորից բախվել Սիրիայի փախստականների ճգնաժամին, աչքերը փակում են ամեն ինչի վրա, անտեսում են մարդու իրավունքների ու ազատությունների ողբերգությունը Թուրքիայում` «Ինչ լինում է` լինի Թուրքիայում, գլխավորը` փախստականները մեզ մոտ չգան» սկզբունքով: Թրամփի հարուցած ճգնաժամը տարածաշրջանում անկայուն է դարձնում ամերիկյան իշխանությունը: Այս իրավիճակում հաղթողը, թերևս, Թուրքիան ու «խորքային պետությունը» լինեն: Աֆրինի պատերազմը փորձադաշտ է, որտեղ «հովանավորող» վարչակարգը փորձարկում է իր ուժերը:
Արիֆ ԱՍԱԼԻՕՂԼՈՒ, REGNUM


Հ.Գ. 2019-ի նախագահական ընտրությունները Թուրքիայում կպատասխանեն բոլոր հարցերին` ո՞վ և ինչի՞ համար կգա իշխանության ու ի՞նչ գաղափարներ կտարածի: Բոլոր դեպքերում` Էրդողանը ազգայնականության գրկում իրեն լավ է զգում ու շուտ չի բաժանվի այդ գրկից: Այսօր նա կկռվի Սիրիայի միասնականության, վաղը` մասնատման համար: Հընթացս` փոխելով դաշնակիցներին ու հակառակորդներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ