Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մասիս Մայիլյան. Լեռնային Ղարաբաղը ակտիվացնելու է ջանքերը միջազգային ճանաչման ուղղությամբ

Մասիս Մայիլյան. Լեռնային Ղարաբաղը ակտիվացնելու է ջանքերը միջազգային ճանաչման ուղղությամբ
19.02.2018 | 21:47

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը անցած տարի գլխավորապես կենտրոնացած էր 2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հետևանքով առաջացած բացասական հետևանքների չեզոքացման վրա` հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ: Նա ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացում կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար։ Նախարարի համոզմամբ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ: Բանակցություններին Ղարաբաղի լիարժեք մասնակցությունը կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը։ ԼՂ իշխանությունները շարունակում են հանդես գալ գործընթացին լիիրավ մասնակցության օգտին և պատրաստ են դեյուրե ստանձնել իրենց պատասխանատվությունը՝ տարածաշրջանային կայունության ապահովման և ընդհանրապես տարածաշրջանի ճակատագրի համար` շեշտել է ԱԳ նախարարը:

Մասիս Մայիլյանը նշել է, որ Հայաստանի ԱԳՆ-ի և Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, ԵՄ-ում և ՄԱԿ-ում ՀՀ առաքելությունների հետ սերտ համագործակցությամբ հետևողական աշխատանքներ են տարվել տարբեր հարցերի՝ այդ թվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելու և Ղարաբաղի շահերին հակասող գործընթացները կանխելու ուղղությամբ։ Միջազգային տարբեր կառույցներում շրջանառության մեջ է դրվել ԼՂ ԱԳՆ և այլ գերատեսչությունների 9 ընդարձակ փաստաթուղթ։ Ներկայացնելով այս տարվա առաջնահերթությունները՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ արտաքին քաղաքական բնագավառի առաջնահերթություններն են Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման ջանքերի ակտիվացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովումը՝ հիմնված ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի վրա, արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի հաստատումը և խորացումը, Ղարաբաղի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը և օտարերկրյա ներդրումների խրախուսումը:

Դիտվել է՝ 2113

Մեկնաբանություններ