Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տհաճ վիճակ Դավիթ Հարությունյանի համար

Տհաճ վիճակ Դավիթ Հարությունյանի համար
20.02.2018 | 16:56

Այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ԵՄ-ը Հայաստանին տրամադրում է 17 մլն եվրո` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ծրագրերը և բարեփոխումները իրականացնելու համար: «Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևորագույն օրակարգային հարց է մեր և Եվրամիության համագործակցության շրջանակներում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ տրամադրվող գումարը հինգ ոլորտներում է օգտագործվելու՝ ընտրական համակարգի բարեփոխումներ, խոշտանգումների կանխարգելում, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովում, խտրականության դեմ պայքար և երեխաների իրավունքների պաշտպանություն։
Եթե առանձին դիտարկենք այն ոլորտները, որոնց համար ԵՄ-ը գումարներ է տրամադրելու, ուշագրավ պատկեր է ստեղծվում:

Նախ՝ ընտրական համակարգի բարեփոխումներ. այստեղ իրավիճակը հիշեցնում է դանայան տակառի պատմությունը, որքան գումար ու ջանք են ներդրվում այդ ոլորտն առողջացնելու համար, այնքան իշխանությունն ավելի «մաքուր» ընտրություններ է անցկացնում: Ասել է, անկախ գումարի տրամադրումից, Հայաստանում ընտրությունների որակն այդպես էլ չի բարելավում: Նախկին մեթոդներին փոխարինում են նորերը, արդյունքում հաղթում է ընտրակաշառքը: Այսինքն, ԵՄ-ը ճիշտ է անում, որ Հայաստանին եվրոներ է տալիս, բայց ընտրական համակարգի համար չարժե անհանգստանալ: Մեր իշխանությունները լավ գիտեն ինչպես առանց գումարների իրավիճակը շտկել:


Հաջորդ առանձնացված ոլորտների բարեփոխումները, մեղմ ասած, այնքան էլ հայաստանցիների սրտով չեն: Համենայն դեպս, այն ձևով, ինչպես պատկան մարմիններն են այս ոլորտները բարեփոխող օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալիս: Վերջին թարմ օրինակն էլ ընտանեկան բռնության մասին օրենքն էր, որին հաջորդում է նաև երեխաների պաշտպանության մասին վիճահարույց դրույթը: Իսկ կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովումը, խտրականության դեմ պայքարը լրիվ այլ օպերայից են: Կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովումը, որ մեզանում հասկացվում է որպես գենդերային խնդիր, շա՜տ «չուզողներ» ունի, իսկ խտրականության դեմ պայքարի մասին ավելի լավ է չխոսենք, այն էլ ասոցացվում է միասեռականների իրավունքների պաշտպանության հետ: Այնպես որ, եթե այս ոլորտների բարեփոխումները ևս Դավիթ Հարությունյանն է նախաձեռնելու և հասարակությանը ներկայացնելու, ուրեմն նրան բավականին մեծ տհաճություններ են սպասում: Ընտանեկան բռնության օրենքը վկա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ