Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մեր դեմքը բացենք» ի տես մեր հոգու

«Մեր դեմքը բացենք» ի տես մեր հոգու
23.02.2018 | 02:01

Կա՞ արդյոք Բառին ապավինելու այլընտրանք, թերևս անրջանք, երբ սպասածդ լռությունը տողերի դողէրոցք ապրող խորքերում է հասունանում ու լցվում քեզնով. այդժամ է բանաստեղծի՝ բանաստեղծողի մտածողությունը իրենից ու քեզնից (ընթերցող) անկախ, միանգամայն ձերբազատ։


ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ միտքը այս առումով հնարավորինս տարածվում է. «Բարձրացող արև» բանաստեղծությունների ժողովածուն («Տիգրան Մեծ», 2017) ուսումնասիրելի է հատկապես այս՝ մտքի խտացում պահանջող և պայմանավորող հետաքրքրահարույց առումով: Մանավանդ երբեմն անթեմա ապրումների ոլորտում է փորձում զորավիգ լինել հույժ պեղելի, որոշ անկարգությամբ կենսունակ իր զգայություններին («հոգու տվայտանքներ» արտահայտությունը թողնում եմ վաստակավոր բանասերների մտածողությանը հաճո հարբուխից սմքած քիմքին):
Ընդհանրապես, և մանավանդ՝ մասնավորապես ինչու եմ կարևորում այն հանգամանքը, որ «Բանաստեղծությունը գրվում է բառերով» (Մալլարմե). բառերն ինքնին, մանավանդ երբ բանաստեղծությամբ են մատուցվում, առարկայական - զգայելի բնազդի ներշնչունությամբ են իրականացնում, իրականանալի դարձնում, ի վերջո ուղղորդում բանաստեղծին, նրա մտածողության ընդերքը մեզ պատկերանում է խոսելիքի և Աստծո լսելիքի միջոցով կամ «ներկայությամբ»:


Եվ իրոք, վստահաբար չեմ սխալվում, քանի որ նրան, ում տրված է որոշակի զգացողությամբ դիմագրավել, հակակշռել նյութեղենը հոգեղենից, գերապատվություն է տալիս իր մտքի ազատությունից փրցված զգայություններին, և այն կոչմանն է արժան, որ սակավ շնորհյալների է տրված: Իսկ երբ տրվում է, պահանջվում են առանձնահատուկ նվիրյալություն և լսողունակություն: Ասել է՝ մեկնաբանելի չէ զգայարանքների տրոփը, որ հոսում է բառերի «երակներով» ու որոշակի զոհողություն է պահանջում՝ արթմնի մտքի բովով անցած, այն, ինչ ներաշխարհ կամ բանաստեղծի աշխարհ են կոչում... Հույսի խորաններում տեսիլներ են մարում / Խորալներ են հնչում պատարագի:


Ակնհայտորեն... հասկանալի չէ, թե վերափոխվող խորալների հնչումը լեզվի պատկերավորության այս հանգույցում տեսիլված ինչ հուշեր է արթնացնելու. բանաստեղծն այն վերապրել է ընթերցողից անկախ և «թույլ չի տվել», որ իր հետ միառժամանակ վերապրի, քանի որ ինքնաբուխ է եղել իր պոռթկումը, որ թվացյալ վերապրում է: Այնուհանդերձ, կա իրողություն. որովհետև վերապրման տևականությունը լայնակտավ կոմպոզիցիա է՝ չմշուշված մանկությամբ. Երբ բարձրանում եմ Արմաղան կոչվող /Լեռն իմ կարմրահեր /Իմ մանկությունը ուսերիս վրայից /Անվերջ քաշում է վերջին ծվենը /Տխրության ցավի:


Ցավ և տխրություն. առավել ևս «ցավի տխրություն»՝ ոչ ինքնաբերաբար սողոսկած «կոմպոզիցիայի» ներշերտեր: Որքան էլ «սիրո ծփանքի սարսուռը» ակնհայտ լինի ու մանկության հետքերը սպիածածկույթով «դրվագազարդի», այնուամենայնիվ. Մեղքը քավում են /Մաքրության ծեսով: Պոռթկումը կամ պոռթկումի թույլ հպումը կեղծ ճշմարտություններ քողազերծելու նախանշան է՝ ազգային ամենայն սնապարծություն հերքող...
Վերաիմաստավորելու ամեն ճիգ առ իրականությունն ունեցած այլ մեկնակերպ ցանկացած իրավ բանաստեղծից անկախ է նպատակն իրագործելի դարձնում: Այլապես այս բանատողերը չէին գրվի, եթե նույնիսկ ինքնաբերաբար գրվեին՝ բնազդի «դատողությամբ». Նրանք ատում են գեղեցիկ լինելը /Քանզի օրերը սարսափի մեջ են/: Նրանք մեռնում են /Քանզի բոլորը թերի են այնքան: «Սպանվող հարճեր»՝ իրականությունների փոխակերպում. ինչպիսի ընթացքով ու շրջադարձով է հարճերի կերպընկալումը այսօրինակ շարունակություն ստացել՝ կարևորվել բանաստեղծի համար:


Անդրանիկ Հակոբյանն ընդհանրապես բանաստեղծության մոլությամբ ապրող ու այդ մոլության «հարցումներն» անպատասխան չթողնող կյանք է որդեգրել՝ բանաստեղծելու իր կերպն ու ազնվությունը անկորուստ պահելու փորձառությամբ:


Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ