«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թուրքիան դատապարտում է Նիդերլանդների խորհրդարանի որոշումները

Թուրքիան դատապարտում է Նիդերլանդների խորհրդարանի որոշումները
23.02.2018 | 12:07

Թուրքիան խստորեն դատապարտել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի որոշումները, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։
«Սրեբրենիցայի ցեղասպանությունը կողքից դիտող երկրի խորհրդարանի կայացած անհիմն որոշումները տեղ չունեն ոչ պատմության, ոչ էլ արդարադատության մեջ։ Այսպիսով դրանք իրավաբանական տեսանկյունից ոչ պարտադիր են, ոչ էլ վավեր»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարությունում։ «1915-ի իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է պատմական փաստերի և իրավական նորմերի վրա: Եվրոպական օրենսդրությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները հաստատում են մեր ճշմարտացիությունը։


Եվ ուրեմն մենք հիմք ենք ընդունում Նիդերլանդների կառավարության հայտարարությունը, որ «այն չի հետևելու խորհրդարանին՝ ճանաչելով 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն, և որ Երևան ներկայացուցիչ ուղարկելը չի նշանակում ճանաչել ցեղասպանությունը»,- հայտարարում է Թուրքիայի ԱԳՆ-ն: Նիդերլանդների ԱԳ նախարար Սիգրիդ Կաագը երեկ քվեարկությունից առաջ հայտարարել էր, որ կառավարությունը չի հետևելու խորհրդարանի որոշմանը։

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ