Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եգիպտոսում հուշարձանների հատվածներով հնագույն տաճար է հայտնաբերվել

Եգիպտոսում հուշարձանների հատվածներով հնագույն տաճար է հայտնաբերվել
23.02.2018 | 12:08

Եգիպտոսի հյուսիսի Կաֆր Էշ Շեյխ նահանգում գիտնականները 26-րդ դինաստիայի փարավոնների կառավարման ժամանակաշրջանի տաճար են հայտնաբերել (մ.թ.ա. 685-525 թթ.)` տեղեկացրել է նահանգի հնագիտական հուշարձանների հարցերով վարչությունը: Տաճարը գտնվում է Թել էլ Ֆարաին շրջանում, որտեղ ավելի վաղ հայտնաբերվել են հին եգիպտական հուշարձաններ: Գիտնականները մաքրել են նախկին տաճարի տարածքը, պահպանվել են պատերի և հատակի հատվածները:

Հայտնաբերվել են նաև փարավոնների և աստվածների քանդակագործական պատկերներ, որ հին ժամանակներում տեղադրված էին տաճարում: Եգիպտոսի իշխանությունները ծրագրում են ներառել Կաֆր Էշ Շեյխի Թել էլ Ֆարաինը զբոսաշրջիկների այցելության հին եգիպտական հուշարձանների ցանկում. այստեղ թանգարան է կառուցվում, ուր կտեղադրվեն բոլոր գտածոները:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ