Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ծառուկյան» խմբակցությունը հակված է կողմ քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը

«Ծառուկյան» խմբակցությունը հակված է կողմ քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը
23.02.2018 | 12:08

«Ծառուկյան» խմբակցությունը առայժմ վերջնական դիրքորոշում չունի ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանի հարցում։
Խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ասել է, որ հարցը քննարկելու և պաշտոնական դիրքորոշում հայտնելու համար խմբակցությունը դեռ չի հավաքվել։ «Կարծում եմ, որ առաջիկա օրերին մինչև քառօրյայի մեկնարկը մենք որոշում կունենանք։ Բայց ես անձամբ կողմ եմ Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը»,- ասել է Բոստանջյանը։

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ