Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանն ու Մադագասկարը

Հայաստանն ու Մադագասկարը
23.02.2018 | 12:24

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Մադագասկարի ԱԳ նախարար Անրի Ռաբարի-Նձակային և գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին աշխուժացել է երկկողմ քաղաքական երկխոսությունը տարբեր միջազգային հարթակներում և, հատկապես, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, պետք է դրական միտումը առևտրատնտեսական ոլորտում տարածել:

Կարեն Կարապետյանը կարևորել է Մադագասկարի գործարարների մասնակցությունը հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվող գործարար համաժողովին: Վարչապետը նշել է, որ մեր երկրում նպաստավոր տնտեսական իրավիճակ է ձևավորվել ներդրումային ծրագրերի համար, և լավ հնարավորություններ կան՝ ոչ միայն հայաստանյան, այլև երրորդ շուկաներ մուտք գործելու և բիզնես գործունեություն ծավալելու համար:


Մադագասկարի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է առաջին քրիստոնյա երկիր իր այցելությամբ: Նրա խոսքով՝ Մադագասկարը նպաստել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովն անցկացվի Հայաստանում: Անրի Ռաբարի-Նձական նշել է, որ իր երկրի նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան ակնկալվող այցի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև երկկողմ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները: Ռաբարի-Նձական առաջարկել է իր երկիրը դիտարկել որպես աֆրիկյան շուկա դուրս գալու հարթակ: Վարչապետը ողջունել է Մադագասկարի կառավարական պատվիրակության առաջին այցը Հայաստան և պատրաստակամություն հայտնել՝ ակտիվ աշխատել երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ