«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

ՀՅԴ-ն չի բացառում «Ծառուկյան» խմբակցության հետ կոնսենսուսի հնարավորությունը

ՀՅԴ-ն չի բացառում «Ծառուկյան» խմբակցության հետ կոնսենսուսի հնարավորությունը
23.02.2018 | 12:26

«Դաշնակցությունը չի բացառում հետագայում ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու շուրջ «Ծառուկյան» խմբակցության հետ կոնսենսուսի հնարավորությունը, չնայած ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների, պաշտպանության մշտական հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը դեմ էր քվեարկել «Ծառուկյան» խմբակցության օրինագծին:

«Կոնսենսուսի թեման պետք է ճշտվի, կրկին նույն նախագծի ներկայացումը իմաստ չունի: Մենք ասում ենք, որ էդ կոնսենսուսի առարկան այնպես պիտի որոշվի, որ այդ կոնսենսուսի առարկան հնարավոր լինի: Կոնսենսուս նշանակում է համախոհություն, նշանակում է՝ մնացած բոլոր կողմերը պետք է համաձայնեն քո մոտեցման հետ, այլ ոչ թե ես մի բան ասեմ, հետո էլ ասեմ՝ միացեք, այդ ձևով կոնսենսուս չի լինում»` ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ