Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պետք է լուրջ աշխատանք տանել այն ուղղությամբ, որ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև ակտիվանան փոխշփումները. Վրաստանում ՀՀ դեսպան

Պետք է լուրջ աշխատանք տանել այն ուղղությամբ, որ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև ակտիվանան փոխշփումները. Վրաստանում ՀՀ դեսպան
24.02.2018 | 02:05

Փետրվարի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Գիորգաձեի հետ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին երկկողմ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Խոսելով հայ-վրացական մշակութային համագործակցության մասին՝ կողմերն ընդգծեցին, որ այդ ուղղությամբ գործուն քայլեր են կատարվում, և մատնանշեցին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբի ակտիվ գործունեությունը։

Նախարար Գիորգաձեն շեշտեց հայ և վրացի ժողովուրդների մշակութային դարավոր ավանդույթների և պատմականորեն ձևավորված բազմաթիվ ընդհանրությունների մասին:

Անդրադառնալով պատմականորեն ձևավորված եղբայրական հարաբերություններին՝ դեսպան Սադոյանը նշեց, որ պետք է լուրջ աշխատանք տանել այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև ևս ակտիվանան փոխշփումները։ Այս համատեքստում կողմերը համակարծիք էին, որ տարբեր ծրագրերի և նախագծերի շրջանակներում պետք է ավելի հաճախակի կազմակերպել փոխայցելություններ, որոնք հնարավորություն կընձեռեն նոր սերնդին նաև ավելի լավ ճանաչել մեր երկրներն ու մշակույթները:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ