Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ստաֆան դե Միստուրան Աստանայի գործընթացի երաշխավորներին կոչ է արել քննարկել Արևելյան Գուտայի իրադրությունը

Ստաֆան դե Միստուրան Աստանայի գործընթացի երաշխավորներին կոչ է արել քննարկել Արևելյան Գուտայի իրադրությունը
24.02.2018 | 12:26

Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Աստանայի գործընթացի երաշխավորներին՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային, կոչ է արել Արևելյան Գուտայի (Դամասկոսի արվարձան) հարցով շտապ հանդիպում անցկացնել ապաէսկալացման ռեժիմի վերականգնման նպատակով` ասված է նրա հայտարարության մեջ, որ տարածվել է Ժնևում:


«Հատուկ դեսպանորդը վերստին «Աստանայի» երաշխավորներին կոչ է անում շտապ հանդիպում անցկացնել ապաէսկալացման վերականգնման նպատակով»,- ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի՝ Ժնևի բաժանմունքի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրա Վելուչին: ՄԱԿ-ի հանձնակատարն Արևելյան Գուտայում, որտեղ ակտիվացել են մարտերը, քաղաքացիական բնակչության դրությունը որակել է սոսկալի՝ ընդգծելով, որ հարկ է դադարեցնել Արևելյան Գուտայի ու Դամասկոսի գնդակոծումները: Միստուրան հավելել է, որ հրադադարի ռեժիմի սահմանումից հետո անհրաժեշտ է անհապաղ անարգել մուտք ապահովել դեպի Արևելյան Գուտա և հեշտացնել բժշկական տարհանումը:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ