Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանը նման է մենակ մնացած հեքիաթի հերոսին, որը վախից գոռում է

Ադրբեջանը նման է մենակ մնացած հեքիաթի հերոսին, որը վախից գոռում է
24.02.2018 | 12:27

Ադրբեջանը նման է հայտնի հեքիաթի հերոսին, որը մենակության մեջ հայտնվելով՝ վախից սկսում է բարձր գոռալ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը վերջին օրերին ակտիվորեն հիշատակում է Բրյուսելի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված հռչակագիրը` պնդելով, որ «իրենց համար կարևոր կետեր կան».

«Կա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մոտեցում, որը լիակատար աջակցություն ունի ԵՄ կողմից: Դրա մասին բազմիցս հայտարարվել է և հայտարարվեց նաև Բրյուսելի գագաթնաժողովի շրջանակներում»,- ասաց Նալբանդյանը: Նա նշեց` տարածաշրջան վերջին այցելությունից հետո եռանախագահները նորից ու նորից կրկնեցին` հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, հիմնված միջազգայնորեն հայտնի երեք սկզբունքների վրա: «ԵՄ-ն ոչ միայն իր աջակցությունն է հայտնում եռանախագահների դիրքորոշմանը, այլև բազմիցս բարձրաձայնել է այս երեք սկզբունքների մասին: Բրյուսելի հռչակագրին ես շատ մանրամասն անդրադարձել եմ իմ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ու խոսել եմ Ադրբեջանի աղավաղումների մասին: Ադրբեջանական կողմի քրոնիկ դարձած աղավաղումները համապատասխան բնութագրում ունեցան ոչ միայն Հայաստանի կողմից, և բնութագրվեցին որպես այլասերումներ, Հայաստանը կիսում է այս կարծիքը»,- ասաց ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ