Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արամ Սարգսյան. Հարցերի հարցն է, թե Մարտի 1-ի գիշերը ով է հրահանգել ցուցարարներին ցրել

Արամ Սարգսյան. Հարցերի հարցն է, թե Մարտի 1-ի գիշերը ով է հրահանգել ցուցարարներին ցրել
24.02.2018 | 12:33

Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթը սկսեց՝ ներողություն խնդրելով մարտի 1-ի զոհերի հարազատներից:

«ՈՒզում եմ ներողություն խնդրել զոհվածների հարազատներից թեկուզ հենց նրա համար, որ ես իմ ծնողի, զավակների կողքին եմ, իրենք՝ ոչ: Խնդրում եմ՝ ներեք մեզ»,- ասաց նա և նշեց, որ Մարտի 1-ի դեպքերին անդրադառնալու գործընթացի ամբողջ ընթացքում ուղեղում մի հարցազրույց է պտտվում, երբ գործող նախագահն ասաց, որ քանդել է պետք է անվստահության պատը: «Դատախազության ներկայացուցիչների` այստեղ հնչեցրած ելույթները լսելով՝ տպավորություն ունեմ, որ դատախազությունը կամ չի կատարում գործող նախագահի հրահանգը, կամ գործող նախագահն ասել է՝ ես ասում եմ ասելու համար, դուք արեք ինչպես «քեֆներդ տալիս» է, որովհետև այդպես չեն քանդում անվստահության պատերը: Ենթատեքստից ամբողջությամբ կտրված նյութ են տալիս, որը փորձվում է ներկայացվել որպես զուտ խուլիգանական արարք. մարդկանց ինչ-որ մի խումբ 15-20 հազարով մնում էին այնտեղ, որ խուլիգանություն անեն»,- ասաց նա: Արամ Սարգսյանը հիշեց, որ մարտի 5-ին իրեն ներկայացվել է մեղադրանք, և ինքը ներգրավվել է որպես մեղադրյալ «բոլոր աշխարհիկ հանցանքների համար»՝ պետական հեղաշրջում՝ մարդկանց կյանքին վնասող հանգամանքներով: «Մի քանի անգամ հարցաքննելուց հետո ինձ մոտեցավ հատուկ քննչական ծառայության պետը, որը շատ քաղաքավարի ասաց` խնդրել են Ձեզ փոխանցեմ, որ Ձեզ չեն ձերբակալում, որովհետև Վազգեն Սարգսյանի եղբայրն եք, կրկնվելու դեպքում այդ հանգամանքը հաշվի չի առնվի: Մյուս ընկերներիս ձերբակալեցին»,- պատմեց նա: Արամ Սարգսյանի խոսքով՝ այս իշխանության քննչականի գործելակերպը հենց այդպիսին է: «Դրա համար էլ երկիրը լքում են, դրա համար արտագաղթ կա: Ես, իհարկե, համարժեք պատասխան տվեցի և ասացի՝ խնդրում եմ՝ կփոխանցեք նման հորդոր անողին, բայց խնդիրը դրանով չլուծվեց, չէ՞, իհարկե, չլուծվեց. այս խնդիրները լուրջ քննության, լուրջ անդրադարձի կարիք ունեն: ՈՒզում եմ այստեղ բոլոր նստածներին դիմեմ՝ ուզու՞մ ենք այդ անհասկացվածության պատը քանդենք, թե ուղղակի մեր դիրքերում հնարավորինս խրամատավորվում ենք և ուզում այդ խրամատի մեջ մնալ ու հարցերի չպատասխանել»,- ասաց պատգամավորը:

Նրա համար հարցերի հարցն է, թե Մարտի մեկի գիշերը ո՞վ է հրահանգ տվել ցուցարարներին ցրել: «Որովհետև ամսի 26-ից հետո ցուցարարների քանակը պակասում էր, և 5-10 օր էլ այնտեղ մնալով, մենք՝ կազմակերպիչներս, խնդիր էինք ունենալու՝ ինչպես արդարանանք հավաքվածների մոտ: Մեկ շաբաթ էլ թողնեին, այդ խնդիրը ինքն իրեն էր լուծվելու»: Արամ Սարգսյանն առաջարկեց Մարտի 1-ի զոհերի գործողությունները հերոսացնել: «Հակառակ դեպքում, մեր ժողովուրդը հերոսացնում է նրանց, ովքեր զենքով են նման բան անում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ